2014-ի սկզբին երկնքում հնարավոր կլինի տեսնել յուրօրինակ գերլուսին: Այս երևույթի դեպքում լիալուսինը կամ նորալուսինը շատ մոտ է լինում Երկրին և հորիզոնի վրա է կախվում հսկայական սկավառակի նման:
Այն կարելի էր տեսնել հունվարի մեկին, սակայն ամսվա ընթացքում դրանով հնարավոր կլինի հիանալ ևս մեկ անգամ՝ հունվարի 30-ին: Այս մասին հաղորդում է Informing-ը:
Չնայած Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը նվազում է ընդամենը մի քանի տոկոսով՝ Լուսինը 14 տոկոսով ավելի մեծ է երևում, 30 տոկոսով՝ ավելի վառ:
Ընդհանուր առմամբ 2014-ին հնարավոր կլինի տեսնել հինգ գերլուսին՝ հունվարի 1-ին և 30-ին, հուլիսի 12-ին, օգոստոսի 10-ին և սեպտեմբերի 9-ին:











































