Ճապոնիայի Բնական գիտությունների ինստիտուտի գիտնականները նոր միջոց են գտել քրոնիկ հեպատիտ С-ի ժամանակ լյարդի ցերոզի բուժման համար:
Գիտնականները իրենց հետազոտությունը սկսել են NS3 սպիտակուցի ուսումնասիրմամբ, որը պատասխանատու է հեպատիտ С-ի զարգացման համար:
Այս սպիտակուցի գործունեության հետևանքով մարդու լյարդի սովորական հյուսվածքը չի կարողանում լիովին կատարել իր ֆունկցիան: Այդ իսկ պատճառով գիտնականները որոշել են փորձարկման ժամանակ հիվանդ մկներին ներարկել հակամարմիններ, որոնք ճնշում են գործադրում սպիտակուցի վրա՝ հայտնում է HealthVesti պորտալը: Հակամարմինների շնորհիվ հաջողվել է 25 տոկոսով նվազեցնել լյարդի ախտահարման արագությունը:
Միայն այս կերպ կարելի է բուժել այնպիսի ծանր հիվանդություն, ինչպիսին լյարդի ցերոզն է, որը հետագայում վերածվում է քաղցկեղի:










































