Մոլդովայի տեղեկատվական և անվտանգության ծառայության աշխատակիցներն այսօր ձերբակալել են թուրքական Orizont լիցեյի վեց աշխատակիցների: Ձերբակալվածներին հայտարարել են, որ դա փաստաթղթերի հերթական ստուգման համար է, որից հետո, եթե ամեն ինչ կարգին լինի, նրանց ազատ կարձակեն:
Ձերբակալված ուսուցիչ Հասան Բարիշը պատմել է, որ իրենց ուղեկցող մարդիկ ցույց են թվելփաստաթղթերը, որոնց մեջ գրված է եղել, որ նրանք Մոլդովայի տեղեկատվական և անվտանգության ծառայության աշխատակիցներ են:
Այսօր ծառայության պաշտոնական կայքում հաղորդագրություն է տարածվել, որում ասվում է, որ գործակալությունն իրականացնում է «համալիր գործողություն` կանխելու ազգային անվտանգության սպառնալիքները երկրի մի շարք վայրերում՝ խոստանալով գործողության մանրամասներն ավելի ուշ տրամադրել:








































