«Մամուլի հետ սուրճ» հաղորդման սեպտեմբերի 5-ի հյուրը «Փաստ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արտակ Ճաղարյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ օրվա տպագիր մամուլում տեղ գտած ուշագրավ իրադարձություններին։ Նրա կարծիքով՝ ամենավատ բանը, որ մենք արել ենք՝ հասարակության մեջ խորը ճգնաժամային շերտավորում առաջացնելն ու բոլորին անխտիր վարկաբեկելն է.«Կոնկրետ Հայկի պարագայում՝ սխալ է եղել, բայց շտկվել է։ Քարոզարշավը դեռ չի սկսել, մեկը կսխալվի, մյուսն ավելի ուժեղ։ Ամենակարևորը՝ լրատվամիջոցները, ֆեյսբուքյան հարթությունը պետք է խուսափեն անվանարկումներից ու հայհոյանքներից։ Սա ինձ համար առաջնային է»,-ասաց Արտակ Ճաղարյանը։










































