Tuesday, 30 06 2026
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ

Նիդերլանդներից արտաքսվող հայ երեխաները կստանան ՀՀ միգրացիոն ծառայության աջակցությունը ինտեգրման բոլոր հնարավոր ծրագրերով

Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը տեղյակ է առաջիկայում Նիդերլանդների կողմից հայազգի երկու երեխաների՝ 13-ամյա Հովիկին և 12-ամյա Լիլիին արտաքսելու մասին: Երեխաների մայրը՝ Արմինե Համբարձումյանն ավելի վաղ Նիդերլանդների միգրացիոն ծառայության որոշմամբ արտաքսվել է Հայաստան: ՀՀ միգրացիոն պետական ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը տեղեկացրեց, որ Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը տեղեկացվել է, որ երեխաներն առաջիկայում արտաքսվելու են Հայաստան:

Նա ընդգծեց, որ Հայաստանի միգրացիոն ծառայությունը ինտեգրման բոլոր հնարավոր ծրագրերով աջակցություն կցուցաբերի երեխաներին, եթե նրանց մայրը չստանձնի խնամակալությունը: Նելլի Դավթյանն ընդգծեց, որ իրենք այդ երեխաների մոր հետ բացարձակ ոչ մի կապ չունեն, նույնիսկ տեղյակ չեն՝ նա գնալու է օդանավական երեխաներին դիմավորելու, թե ոչ: «Եթե նրանց մայրը չստանձնի երեխաների խնամակալությունը, մենք ինտեգրման բոլոր հնարավոր ծրագրերով երեխաներին շահառու կդարձնենք՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Շատ կազմակերպություններ կան, որոնց ծրագրերով մենք երեխաներին կաջակցենք, բայց եթե մայրը ստանձնի խնամակալությունը, մենք անելիք չունենք: Եթե իրենք դիմեն ինչ-որ ինտեգրման ծրագրի համար, խնդիր չկա, մենք կաջակցենք, եթե նույնիսկ իրենք չդիմեն, իսկ մայրը չի լինի, մենք ինքներս նախաձեռնող կլինենք, իսկ եթե մայրը խնամակալությունը ստանձնեց, մենք միջամտելու իրավունք չունենք»,- պարզաբանեց Դավթյանը:

13-ամյա Հովիկն ու 13-ամյա Լիլին մոր՝ Արմինե Համբարձումյանի հետ Նիդերլանդներ են տեղափոխվել 2008թ. Ռուսաստանից: Նրանք Նիդերլանդներից ապաստան են խնդրել, որի պատասխանը ստացել են 9 տարի անց միայն՝ 2017թ.: Պատասխանը բացասական է եղել և նրանց Հայաստան արտաքսելու մասին որոշում է կայացվել: Արմինե Համբարձումյանն արտաքսվել է, սակայն երեխաները մնացել էին Նիդերլանդներում, քանի որ իշխանությունները նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ չեն ունեցել, իսկ մայրը թաքցրել է երեխաների գտնվելու վայրը: 2018թ. սեպտեմբերի 3-ին երեխաները դուրս են եկել թաքստոցից: Հովիկը և Լիլին երբեք Հայաստանում չեն ապրել, նրանք ծնվել են Ռուսաստանում, իսկ վերջին 10 տարիներն անցկացրել են Նիդերլանդներում: Նրանց մայրը ծնվել է Ադրբեջանում, ապրել Ռուսաստանում, սակայն ունի Հայաստանի քաղաքացիություն:

Խնդրին օրերս անդրադարձել է նաև Նիդերլանդների արքայադուստր Լաուրենտինը: Նա երկրի կառավարությանը կոչ է արել թույլ տալ երեխաներին մնալ: «Չեմ կարող և չեմ ցանկանում իրավիճակի վերաբերյալ դատողություններ անել, բայց ես անկեղծ ցավում եմ նրա համար, ինչ կատարվում է այդ երեխաների հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ երեխաները կայունության կարիք ունեն:

Նիդերլանդների կառավարությունն իր հերթին հայտարարել է, որ երեխաները պետք է վերամիավորվեն իրենց մոր հետ: Հոլանդական dutchnews.nl կայքը գրում է, որ տեղեկություններ կան, թե Արմինե Համբարձումյանը չի կարող երեխաների մասին հոգ տանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում