Իսրայելի և Պաղեստինի միջև նախնական համաձայնության հասնելու ճանապարհին առաջընթաց կա: Այս մասին հաղորդում է Jerusalem Post-ը` վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:
Երեք ժամվա ընթացքում Քերին և Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը բանակցություններ են վարել Ռամալայում:
«Ես վստահ եմ, որ բանակցությունները, որոնք մենք վարել ենք վերջին երկու օրերի ընթացքում, արդեն կոնկրետացվել են և նույնիսկ օգնել են լուծել մի շարք հարցեր` նոր հնարավորություններ ներկայացնելով մյուսների համար»,- հաղորդել է Քերին:
Քերին և նրա թիմը հույս ունեն մշակել մի դիրքորոշում, որով կքննարկվեն հիմնական հարցերը,: Դրանք են՝ ապագա Պաղեստին պետության սահմանագծերը, Երուսաղեմի ճակատագիրը, որը երկու կողմերն էլ իրենց մայրաքաղաքն են համարում, և պաղեստինցի փախստականների ճակատագիրը:










































