Կիմ Չեն Ինն իր ամանորյա ուղերձում Հյուսիսային Կորեայի ժողովրդին սոցիալիզմի կառուցման գաղափարաքաղաքական դիրքորոշումն ամրապնդելու կոչ է արել: Այս մասին գրում է Interfax-ը:
«Գաղափարաքաղաքական դիրքորոշումը վճռորոշ նշանակություն ունի, որից էլ կախված է սոցիալիզմի համար պայքարի արդյունքը: Հեղափոխական շարքերում գաղափարաքաղաքական հարաբերությունների ամրապնդումը մեզ համար ամենակարևոր խնդիրն է»,-հայտարարել է Կիմ Չեն Ինը:
«Նախորդ տարվա պայքարում մենք առանց ակնկարկի ցույց տվեցինք, որ մեր գաղափարները, մեր ուժը, գործունեության մեր ոճը ամենալավն են, և ոչինչ չի կարող կասեցնել մեր սուրբ գործի ընթացքը, որն առաջ է շարժվում դեպի փառահեղ գաղափարներ և նպատակներ»,-ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը:
Կիմ Չեն Ինը հիշեցրել է նաև, որ նախորդ տարի Կորեայի Աշխատավորական կուսակցությունը «վճռական քայլեր է ձեռնարկել` խմբավորումներ ստեղծողների նկատմամբ»:










































