Իրանը կշարունակի նավթ արտահանել` չնայած ԱՄՆ պատժամիջոցների ակնկալվող վերսկսմանը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին` հաղորդում է Bloomberg- ը:
Ռուհանիի խոսքով՝ Իրանը բախվել է տնտեսական և հոգեբանական պատերազմի, որի առաջնագծում նավթն է ու գազը:
«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի շարունակենք արտադրել և արտահանել նավթը, թեպետ կարող են լինել որոշակի թռիչքներ անկումներ»,- ասել է Ռուհանին:







































