Ինդոնեզական Սումատրա կղզում գտնվող Սինաբունգ հրաբխի ժայթքման պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել: Այս մասին է հաղորդում РИА Новости-ն՝ հղում կատարելով Jakarta Globe հրատարակչությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հրաբխի ակտիվացման պատճառով հինգ կիլոմետր շառավղով վտանգավոր տարածքում 18 հազար մարդ է տարհանվել:
Շաբաթ օրը Սինաբունգ հրաբուխը կրկին ակտիվացել է, որի հետևանքով հրաբխային մոխրի 30 ուժգին արտամղումներ և լավայի 60 ժայթքումներ են տեղի ունեցել:
Իշխանությունները վատագույն սցենարի զարգացման դեպքում ծրագրում են տարհանել ևս 100 հազար մարդու, ովքեր ապրում են հրաբխի խառնարանից 10 կիլոմետր շառավղով հեռավորության վրա:








































