Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Դատավոր Ազարյանը հանցագործ է. փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն

Փաստաբան Հարություն Հովհաննիսյանը վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։

Բանն այն է, որ օրերս Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ կրկին կալանավորվել է ավելի վաղ գրավով ազատ արձակված ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության նախկին քննիչ, ՀԿԳ ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանը, ով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի, նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանի հետ անցնում է ալավերդցի Վահագն Աբգարյանի գործով։

Նախօրեին Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ իր վարույթում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Թաթուլ Շուշանյանը, Արայիկ Ներսիսյանն ու ՀԿԳ ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանը անձնական շահագրգռվածությունից ելնելով չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները: Բացի այդ, Արտակ Հովհաննիսյանն ու Թաթուլ Շուշանյանն իրենց լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար ստացել են համապատասխանաբար խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք: Նշված արարքների կատարման համար Թաթուլ Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Արայիկ Ներսիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արտակ Հովհաննիսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում այս անձանց խափանման միջոցը փոխվել էր, սակայն օգոստոսի 28-ին, երբ քրեական գործի քննությունը ավարտվել և գործը դատարան է ուղարկվել, նրանք երեքն էլ կալանավորված են։

Հիմա Արտակ Հովհաննիսյանի պաշտպան Հարություն Հովհաննիսյանը համարում է, որ Արտակ Հովհաննիսյանի մասով կալանքի որոշում կայացնելով՝ դատավոր Ազարյանը հանցագործություն է կատարել, քանի որ ոչ մի հիմք չկար կալանքի որոշում կայացնելու համար: «Առաջին ատյանի դատարանը, դատախազությունը համաձայն էին, որ Արտակ Հովհաննիսյանը մնար ազատության մեջ գործի քննության ընթացքում, առաջին ատյանը գրավ կիրառեց հեղափոխությունից հետո, բայց հանկարծ փաստաբան Լուսինե Սահակյանը որոշում է վերաքննիչ բողոք ներկայացնել, որի իրավունքը չուներ, քանի որ նա Արտակ Հովհաննիսյանի գործով տուժողի ներկայացուցիչ չէ։ Լուսինե Սահակյանի պաշտպանյալը տուժող էր ճանաչվել Թաթուլ Շուշանյանի և Արայիկ Ներսիսյանի գործով։ Արտակ Հովհաննիսյանի գործը Շուշանյանի գործից առանձին է։ Նույնիսկ գործերը իրար միացնելուց հետո արձանագրված է, որ Արտակ Հովհաննիսյանի գործն առանձին է։ Չկա տուժող, չկա բողոք, բայց հանկարծ բողոք է հայտնվում, և օգոստոսի 9-ին դատարանը բավարարում է բողոքը։ Արտակ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել միայն գործով վկա Արթուր Մնացականյանի ցուցմունքի հիման վրա, իսկ այդ ցուցմունքը հորինված պատմություն է, գործում կաշառքի հատկանիշներ չկան։ Վահագն Աբգարյանը ինքն է ցուցմունք տվել, որ Արտակ Հովհաննիսյանին երբեք գումար չի տվել և երբեք գումար չի պահանջել։ Եվ այս պարագայում դատավոր Ազարյանը որոշում է կալանքի սանկցիա տալ։ Դրա համար էլ ես ոստիկանությունում հաղորդում եմ ներկայացրել, որ դատավոր Ազարյանը ենթակա է քերական պատասխանատվության Քրեական օրենսգրքի 348 հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կալանքի որոշում կայացնելու համար»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ Արտակ Հովհաննիսյանը իրականում մեղադրվում է Ալավերդցի Վահագի գործով վերջինիս քննության տվյալներ հայտնելու համար։ Արտակ Հովհաննիսյանն ու Վահագն Աբգարյանը մանկության ընկերներ են եղել։ Փաստաբանի խոսքով՝ այս քրեական գործի քննության ընթացքում նրանք մի քանի անգամ հանդիպել են, երբ Արտակ Հովհաննիսյանը գտնվել է արձակուրդում։ Հանդիպման ժամանակ լսող սարք է տեղադրված եղել, որի ժամանակ արձանագրվել է նրանց զրույցը, որը դարձել է քննության առարկա։

«Բայց ինչպե՞ս կարող էր Արտակը քննության տվյալներ տրամադրեր Վահագն Աբգարյանին, երբ գտնվում էր արձակուրդում և իր վարույթում չէր այդ գործը»,- ասաց փաստաբանը։

Հարություն Հովհաննիսյանի խոսքով՝ գործը ի սկզբանե էլ «սարքված էր», որի հետևում կանգնած է Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի տեղակալ, գեներալ Վահագն Հարությունյանը։ Հովհաննիսյանի խոսքով՝ Վահագն Հարությունյանն այդ փուլում լուրջ հավակնություններ ուներ դառնալու Քննչական կոմիտեի ղեկավար, և այս քրեական գործով նա փորձեց աժիոտաժ ստեղծել, անձնակազմի, քննիչների վերաբերյալ օպերատիվ տվյալներ էր հավաքում՝ փորձելով հաճոյանալ բարձրագույն ղեկավարությանը, որ ցույց տա, որ ինքն է Քննչական կոմիտեի միակ ու անփոխարինելի ղեկավարը։

«Ցավալին այն է, որ այսօր որոշ դատավորներ շարունակում են այս սարքված գործը։ Ի դեպ, նշեմ, որ նույն օրը դատավոր Ալեքսանդր Ազարյանի վարույթում են եղել ինչպես իմ պաշտպանյալի, այնպես էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործը, և Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ ապօրինի որոշում կայացնելուց հետո դատավոր Ազարյանը կայացրեց հերթական ապօրինի որոշում արդեն Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ»,- ընդգծեց փաստաբանը։

Հարություն Հովհաննիսյանը նշեց, որ ինքը չի բավարարվելու այդքանով և հասնելու է նրան, որ Ալեքսանդր Ազարյանի վարքագիծը քննության առարկա դառնա նաև Բարձրագույն դատական խորհրդում և պատշաճ գնահատական տրվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում