BlackBerry-ն դատի է տվել Typo Products LLC ընկերությանը, որը արտադրում է iPhone-ի պատյաններ: Այս մասին հաղորդում է Associted Press-ը:
BlackBerry-ում պնդում են, որ QWERTY ստեղնաշարով Typo Keyboard պատյաններն արտադրելիս Typo Products-ն ապօրինի կերպով օգտագործել է BlackBerry-ի սմարթֆոնների տեխնոլոգիան և դիզայնը: Հայցորդները մտադիր են դատական կարգով հասնել այդ պատյանների արտադրանքի արգելքին՝ առանց BlackBerry-ի կողմից հատուկ թույլտվության:
Typo Products-ն այդ կապակցությամբ դեռևս մեկնաբանություններ չի տվել:










































