Ամերիկացի ֆինանսական վերլուծաբանները հաշվել են Հյուսիսային բևեռում բնակվող Սանտա Կլաուսի աշխատավարձը: Insure ընկերության տվյալներով՝ 2013թ. հրոշագործի եկամուտը պետք է կազմի 137 հազար 795 դոլար՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Բարձր աշխատավարձը կապված է բազմաթիվ խնդիրների հետ, որոնք լուծում է Սանտա Կլաուսը: Առաջին հերթին նա գործնականում առանց դադարի՝ 364 օր, ղեկավարում է խաղալիքների արտադրման գործարանը, օրական աշխատում է 8 ժամ և տարեկան ստանում 114 հազար 937 դոլար: Երկրորդ՝ որպես աշխատանքային հարաբերությունների մասնագետ, նա մշտապես բանակցություններ է վարում իր օգնականների հետ, ինչի համար ստանում է 4931 դոլար:
Սանտան նաև դետեկտիվ աշխատանքներ է իրականացնում. նա ամեն օր պարզում է՝ ինչպես են իրենց պահել երեխաները՝ հասկանալու համար՝ պե՞տք է նրանց այցելել Ամանորի գիշերը, թե՞ ոչ: Այս պարտականությունների համար նա ստանում է 733 դոլար:
Սանտա Կլաուսը պետք է խնամի նաև իր գլխավոր օգնականին՝ Ռուդոլֆ եղջերուին: Սանտան պետք է համոզված լինի, որ սահմանները պատրաստ են անցնել ամբողջ աշխարհով մեկ՝ բոլոր երեխաներին նվերներ հասցնելու համար: Սանտան Ռուդոլֆի հետ զբաղվում է օրական մեկ ժամ, ինչի համար ստանում է 4219 դոլար:
Հրաշագործի կարևոր զբաղմունքներից մեկն էլ նվերների ցուցակի ստուգումն է, ինչի համար ստանում է 529 դոլար: Հյուսիսային բևեռից երեխաներին նվերներ բաժանելու և վերադառնալու համար Սանտան ստանում է 619 դոլար:





































