Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Փաշինյանը հարգեց Կոբզոնի հիշատակը, մեծարման է արժանի նաև Մակքեյնը…

Երեկ տևական հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը։ Այս առթիվ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հրապարակված տեքստում մասնավորապես ասված է. «…Իր կյանքի ողջ ընթացքում Իոսիֆ Կոբզոնը եղել է հայ ժողովրդի հավատարիմ ընկերը, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման վառ կողմնակիցը, արժանացել է ՀՀ պետական պարգևների։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Իոսիֆ Դավիդովիչի ընտանիքին, մտերիմներին և հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ»։

Հայ ժողովրդի, Հայաստանի բարեկամներին արժևորելը, նրանց հիշատակն ու վաստակը հարգելը մեր երկրի ղեկավարության, հասարակության պարտքն է։ Ի վերջո, Հայաստանը իր նորագույն պատմության շատ օրերին դժվարությունները, փորձությունները կարողացել է հաղթահարել նաև իր ազնիվ բարեկամների օգնության, մեր կողքին լինելու, մեր ցավը կիսելու ու մեր պայքարին, պահանջներին նեցուկ լինելու շնորհիվ։ Սակայն Հայաստանի ղեկավարությունը պետք է հիշի ու գնահատի ոչ միայն բարեկամ Ռուսաստանի, այլ նաև մյուս գործընկեր երկրների հայամետ գործիչներին ու մտավորականներին, պարզապես մարդկանց, որոնք ուրախության ու վշտի պահին, պայքարի ու փորձության ժամին եղել են Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին։

Արդեն մի քանի օր է՝ կյանքից հեռացել է ԱՄՆ երկարամյա կոնգրեսական Ջոն Մակքեյնը, օրերս տեղի կունենա նրա հուղարկավորությունը։ Մակքեյնի քաղաքական բովանդակալից կենսագրությունը հարուստ է հայամետ գործունեության բազմաթիվ դրվագներով, որոնցից մի քանիսը ճակատագրական նշանակություն ունեն Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Համաշխարհային մասշտաբի այս գործիչը 1989թ.-ին հանդիսացել է «Արցախի խնդրի արդար և խաղաղ կարգավորման» և «Մարդասիրական միջանցք» օրենսդրական նախաձեռնությունների հիմնական հեղինակը։ Սրանք, ինչպես նաև 907-րդ բանաձևը, որի ընդունմանն ակտիվ աջակցել է Մակքեյնը, բեկումնային նշանակություն են ունեցել Արցախի խնդրում, մանավանդ, երբ Հայաստանն ըստ էության միայնակ պայքարում էր խորհրդային իշխանությունների ու Ադրբեջանի դեմ և կարիք ուներ իր արդար պայքարի միջազգայնացման, միջազգային հանրության քաղաքական ու բարոյական աջակցության։ Ու հենց այս պայմաններում Ջոն Մակքեյնը կանգնել է հայ ժողովրդի, նրա արդար պայքարի կողքին՝ աշխարհում դառնալով նրա խոսնակներից մեկը։ Ավելորդ չէ հիշեցնել, որ 1997-ին հայտնի կոնգրեսականն այցելել է Հայաստան։

Կարծում ենք՝ դեռ ուշ չէ, ու տեղին կլինի, որ Հայաստանի առաջին դեմքը ցավակցական հեռագիր հղի ԱՄՆ ժողովրդին ու Մակքեյնի հարազատներին։ Նման հարցերում անուշադրությունը կամ թափթփվածությունը բարոյական, քաղաքական հետևանքներ է ունենում, ինչը, կարծում ենք, ցանկալի չէ Հայաստանի համար։ Նման դեպքերում հատկապես ուշադիր պետք է լինի ԱԳՆ-ն՝ ցուցաբերելով նրբանկատություն ու պատշաճ ուշադրություն։

Վստահ ենք, որ Մակքեյնի առիթով ցավակցական հեռագիրն ուշացել է, այսպես կոչված, տեխնիկական պատճառներով ու պայմանավորված չէ երրորդ երկրի գործոնով, որի քաղաքականության նկատմամբ իր բացասական վերաբերմունքը Մակքեյնը չի թաքցրել իր ողջ գիտակցական կյանքի ընթացքում։ Սակայն եթե չլիներ Մոսկվայի քաղաքականության հանդեպ այդ օբյեկտիվ վերաբերմունքը, թերևս լույս աշխարհ չգային 1989-ի հայանպաստ նախաձեռնությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում