Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Դաշտը բացվել է և սպասում է խաղացողների

Հայաստանում քաղաքականության գաղափարականացման հարցը գրեթե մշտապես քննարկվող հարցերից է, որն ուղեկցել է Հայաստանի քրեականացված քաղաքական իրողություններին:

Գաղափարականացվածության խնդիրը առավել հրատապ է դառնում այժմ, երբ թավշյա հեղափոխությունը կարծես թե հեռացրել է կամ հեռացնում է քրեական համակարգը, քաղաքականության քրեական սեգմենտը, և մի կողմից բացվում է գաղափարականության ճանապարհը, մյուս կողմից՝ էլ ավելի է սրվում քրեականությունից ազատված դաշտը հենց դրանով լցնելու անհրաժեշտությունը՝ վակուում թույլ չտալու համար, որը կարող է լցվել ինչով ասես:

Ներկայումս կան Հայաստանում նոր քաղաքական ուժերի ձևավորման, գործող ուժերի, այսպես ասած, արդիականացման միտումներ, դրա մասին հայտարարում է նույնիսկ նախկին իշխանությունը՝ ՀՀԿ-ն: Սակայն այստեղ թերևս հարկ է կանգ առնել կարևոր մի հանգամանքի՝ գաղափարականության և գաղափարախոսականության շփոթության վրա:

Իհարկե, քաղաքական ուժերը պետք է հիմնված լինեն որոշակի գաղափարախոսությունների վրա, սակայն խնդիրն այն է, որ ժամանակակից աշխարհում, որտեղ տեղեկատվական հոսքերը ուղղակի փոթորկալից են և երբեք չեն դադարելու լինել այդպիսին, իսկ զուգահեռ նաև տեղի է ունենում անվերջանալի տեխնոլոգիական հեղափոխություն, գաղափարախոսական քաղաքականությունը դառնում է կարծես թե բավականին անհամարժեք: Գաղափարախոսական քաղաքականության արագության հնարավորությունները չեն համապատասխանում աշխարհի զարգացման ներկայիս տեմպին, ու չեն համապատասխանի երբեք:

Նոր տեխնոլոգիաները, նոր հնարավորությունները մարդկանց, հասարակություններին տվել են գերճկունության հնարավորություն, և գաղափարախոսությունները այստեղ դարձել են ավելի շուտ «պատմական նմուշներ», քան պրակտիկ քաղաքական պատվանդաններ կամ քաղաքականության շարժիչներ: Ներկայումս քաղաքականությունը պահանջում է մոբիլ գաղափարականություն՝ այսպես ասած ծանրակշիռ գաղափարախոսությունների փոխարեն: Մոբիլ գաղափարականություն, որի հիմքում կլինեն մի կողմից պրակտիկ, հանրամատչելի և շոշափելի ու չափելի գաղափարները, մյուս կողմից՝ դրանց հնարավորինս ընդգրկուն շրջանակը, որի շնորհիվ կարող են միավորել հանրային շոշափելի շերտեր:

Հայաստանում բաց է այս դաշտը, ու պետք է լրացվի հենց այն: Այդ իմաստով, սկզբունքորեն ոչինչ չասող են դառնում աջը, ձախը, կենտրոնամետը, պահպանողականը կամ ազատականը: Եթե որևէ մեկին դա դուր է գալիս, ապա, իհարկե, արգելված չէ հռչակել կամ մտավարժանք իրականացնել այդ ամենի վրա, բայց դա բացարձակապես զուրկ է պրակտիկ քաղաքական նշանակությունից թե՛ մարտավարական, թե՛ ռազմավարական հեռանկարում: Այդ տեսանկյունից է, որ Հայաստանում այժմ կա պրակտիկ քաղաքական նշանակություն ունեցող մեկ ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որն առաջնորդվել է շատ կոնկրետ գաղափարով և ներգրավելով հանրային մեծամասնությանը՝ իրականացրել այն իշխանափոխության տեսքով, փորձելով շարունակել ներկայիս փուլում:

Պրակտիկ, հասկանալի, հանրամատչելի և շահառուների որոշակի շերտ ենթադրող գաղափար ու դրա իրականացման մարտավարա-ռազմավարական գործողությունների առնվազն մեկնարկային մեթոդաբանություն: Ահա այն, ինչը հեռանկարում Հայաստանում որևէ սուբյեկտի թույլ կտա հավակնել քաղաքական լուրջ դերակատարության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում