Tuesday, 21 07 2026
TRIPP-ի գոտում առաջին էքսկավատորի աշխատանքի մեկնարկին ռուս սահմանապահն այնտեղ պետք է չլինի
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին
Թուրքիան և Իսրայելը բախման ճանապարհին են. որոշիչն Իրանի հարցն է լինելու
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
09:10
Թրամփը հայտնել է Բրիտանիայի նոր վարչապետի հետ առաջիկա հանդիպման մասին
Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունները մարգինալացել են, այդ թվում` օբյեկտիվորեն
08:50
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Թեհրանին
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Պապոյան
08:30
Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծումների նկատմամբ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Նավթի գներն աճել են – 20/07/26
Ռուս-թուրքական «միությանը երբեք չի կարելի երբեք ասել»
Լարսը բաց է
Կդադարեցվի Կոտայքի մարզի տասնյակ հասցեների գազամատակարարումը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան

Եթե դա կա, ապա հակահեղափոխություն ասվածին ոչինչ չի օգնի

Փոխե՞լ խորհրդարանի ընտրության ժամանակացույցը, թե՞ ոչ: Առա՞ջ բերել ընտրությունը, թե՞ ձեռք չտալ նախնական մտադրությանը, ըստ որի՝ ծրագրվում է խորհրդարանի արտահերթ ընտրությունն անցկացնել 2019-ի գարնանը:

Այդ հարցադրումները բավական հրատապ դարձան և հաճախակի սկսեցին հնչել այն բանից հետո, երբ Վերաքննիչ դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը և ազատ արձակեց նրան, ինչը դարձավ հակահեղափոխական մոբիլիզացիայի մասին աշխույժ դատողությունների առիթ: Դրանց շրջանակում էլ սկսեցին կարծիքներ հնչել, որ նոր իշխանությունը պետք է արտահերթ ընտրությունն անցկացնի հնարավորինս շուտ, քանի դեռ հակահեղափոխությունը չի հավաքել մեծ թափ, որովհետև 2019-ի գարնանը արդեն կարող է ուշ լինել:

Ռացիոնա՞լ մտահոգություններ են այդ ամենը, թե՞ որոշակի իռացիոնալ խուճապ, կամ, գուցե, այսպես ասած պլանավորվող խուճապ, որովհետև ամենևին չպետք է բացառել, որ այդօրինակ մտքերը կրում են ոչ միայն հեղափոխության հեռագա հաջողությամբ ու ամրությամբ մտահոգ քաղաքացիական ու քաղաքական շերտեր, այլ նաև խմբեր, որոնց համար առաջնայինը հանրության շրջանում թերահավատություն, խուճապ, որոշակի իրարանցում առաջացնելն է:

Առաջին հայացքից տրամաբանական է թվում պնդումը, որ ժամանակն աշխատում է թավշյա հեղափոխության թիմի դեմ, և հակահեղափոխությունը կարող է թափ հավաքել: Իբրև աքսիոմ՝ դա թերևս անթերի է: Սակայն այդպե՞ս է պրակտիկ իրականությունը: Սա մի հարց է, որն առնվազն չունի միարժեք պատասխան, որովհետև եթե ժամանակը աշխատում է թավշյա հեղափոխության դեմ, ապա, խոշոր հաշվով, հակահեղափոխությունն այստեղ կապ չունի՝ դա հեղափոխության խնդիրն է: Ընդ որում՝ ոչ միայն հեղափոխության արդյունքում ձևավորված ժողովրդական իշխանության, այլ նաև հենց ժողովրդի, հասարակության, հանրային ակտիվ խմբերի: Եթե ժամանակը աշխատում է հեղափոխության դեմ, ապա հակահեղափոխությունն այստեղ կապ չունի, այլ դա նշանակում է, որ հանրությունն ու իշխանությունը ժամանակը չեն օգտագործում արդյունավետ: Եվ ոչ թե որովհետև հակահեղափոխությունը այդքան վատը չէ, կամ ընդհանրապես հորինվածք է, այլ որովհետև հակահեղափոխություն ասվածը թավշյա հեղափոխության անխուսափելի ուղեկիցը պետք է լիներ, ըստ պարզ տրամաբանության:

Չի կարող լինել այդ ճանապարհով իշխանությունից մի ամբողջ համակարգի հեռացման պրոցես առանց որևէ դիմադրության, առանց դիմադրության, պաշտպանության, ինքնապաշտպանության փորձերի: Ըստ այդմ՝ հակահեղափոխություն ասվածը մի բան է, որը պետք է անխուսափելի ենթադրված ու հաշվարկված լիներ դեռևս հեղափոխության օրորոցում: Եթե այդ հաշվարկը, ըստ այդմ՝ նաև ռիսկերի դեմ այդ հաշվարկից բխող լուծումներն ու քայլերը մշակված կամ պատկերացված չեն, ապա դա արդեն հեղափոխության և դրա տերերի՝ նոր իշխանության ու ակտիվ հասարակության խնդիրն է, որոնք պետք է շտապեն տեր կանգնել հեղափոխությանը բովանդակային իմաստով:

Այս ամենը, սակայն, այսպես ասած, առավելապես տեսական դատողության սահմանում է, քանի որ գործնականում առայժմ իրավիճակը ամենևին խուճապային չէ և մոտ էլ չէ դրան, ինչպես ցույց տվեց նաև օգոստոսի 17-ի հանրահավաքը: Խնդիրը պարզապես արդյունավետության, հաստատակամության և հետևողականության գործակցի քայլ առ քայլ բարձրացումն է, ինչը նշանակում է, որ գործնականում ժամանակը ամենևին էլ թավշյա իրողությունների դեմ չէ, որովհետև ժամանակ է պետք մի շարք խնդիրներ լուծելու համար, այդ թվում նաև՝ ընտրության կազմակերպմանն առնչվող: Պետք չէ հանրությանը մատնել անվստահության, սեփական ուժերի հանդեպ խուճապային թերահավատության՝ ասելով, թե պետք է շտապել, այլապես ուշ կլինի:

Պետք չէ շտապել, պարզապես պետք է լինել զգոն և սթափ՝ տեղում չդոփելու համար: Որովհետև եթե այդ զգոնությունը, սթափությունն ու իրավիճակի պատկերացման լրջմտությունը չկա, ապա ոչինչ չի փրկի անգամ հենց վաղը ընտրություն անելու դեպքում էլ: Իսկ եթե կա, ապա հակահեղափոխություն ասվածին ոչինչ չի օգնի անգամ տասը տարի հետո ընտրություն անելու պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում