Monday, 20 07 2026
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք
17:10
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է, որ Գերմանիան մտադիր է միջուկային զենք ստեղծել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
​Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
«Ոսկե ծիրան» փառատոնը եզրափակվել է «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ
16:30
Թավրիզում ամերիկյան հարվածների հետևանքով մարդ է զոհվել
Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
16:10
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում
Ընդդիմադիր քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունները սպառված են․ Նադեժդին
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
15:30
Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
15:10
Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ
Իսրայելը Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը կփակի՞
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
Գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն
14:30
Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները
Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին

Հեղափոխության երկու ճակատը․ Նիկոլ Փաշինյանի հարվածի թիրախները

Հարյուր օրը խորհրդանշական սահմանագիծ է, որից հետո հասարակությունն ու ընդդիմությունը պահանջատիրոջ կեցվածք են որդեգրում կառավարության հանդեպ՝ քննադատությունների, անգամ՝ հրաժարականների պահանջի ձևով։

Հայաստանում 100 օրվա խորհուրդը շատ ավելի պայմանական է․ կառավարությանը տրված հասարակության քարտ-բլանշը հեղափոխությունների պարագայում չափելի է այլ սահմանագծով, որն արտահայտվում է դրանց արդյունքները ընտրությունների ինստիտուտի միջոցով ամրապնդելու գործընթացով։ Այնուամենայնիվ, 100 օրվա սահմանագիծը Հայաստանում գծվեց ու դրա նախաձեռնողը ոչ թե հասարակությունը կամ դեռևս չձևավորված ընդդիմությունն էր, այլ հենց Նիկոլ Փաշինյանը։

Օգոստոսի 17-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ուրվագծեց այն երկու ճակատները, որոնցում հաջողությունները կանխորոշելու են հեղափոխության հաղթանակը։ Առաջին ճակատում կառավարությունը դիմագրավելու է, այսպես կոչված, հակահեղափոխությանը, որը փորձում է միս ու արյուն ստանալ Ռոբերտ Քոչարյանի դեմքով։ Այս հարթության վրա Փաշինյանը հասկացրեց, որ պատրաստ է ավելի կոշտ կառավարման և հասարակության անվերապահ աջակցությունը, կարծես թե, գործնական հաջողության որևէ հեռանկար չեն թողնում հակահեղափոխության համար՝ հատկապես, որ ո՛չ Ռոբերտ Քոչարյանը ու ո՛չ էլ նրան ուղղակի կամ անուղղակի սատարող ուժերը չունեն հանրային վստահության ռեսուրս։ Երևանի ավագանու ընտրությունների գործընթացը դրա լավագույն դրսևորումն են․ ՀՀԿ-ն դրանց առհասարակ չի մասնակցելու, իսկ ՀՅԴ-ն համառորեն հետաձգում է իր որոշման հրապարակայնացումը։

Ավելին՝ իրական է Վճռաբեկ դատարանում Ռոբերտ Քոչարյանի վերստին կալանավորման հեռանկարը։ Եթե երկրորդ նախագահի առաջին կալանավորումը նրան դարձրեց քաղաքական գործոն՝ որոշակի ազդակ դառնալով հակահեղափոխական տրամադրությունների գեներացման համար, ապա Քոչարյանի երկրորդ կալանավորումը, ամենայն հավանականությամբ, կունենա հակառակ էֆեկտը՝ նրա կողմնակիցների մոտ կոտրելով հաջողության հասնելու պատրանքները։ Մի խոսքով՝ ռևանշիստական տրամադրությունների նկատմամբ հեղափոխության հաղթանակը գրեթե կանխորոշված է։

Սակայն պակաս կարևոր չէ հեղափոխության, այսպես կոչված, երկրորդ ճակատը, որտեղ ձախողումը կարող է կառավարության համար ոչ պակաս ռիսկային լինել։ Նշաձողը դարձյալ սահմանեց Նիկոլ Փաշինյանը՝ օգոստոսի 17-ին արձանագրելով, որ սկսվում է տնտեսական հեղափոխության փուլը։ Այդ փուլի պայմանական մեկնարկը կարող ենք համարել օգոստոսի 22-ը, երբ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում ներկայացրեց իր պատկերացումները տնտեսական քաղաքականության մասին։

Սա արդեն բավականին հավակնոտ հայտ է, ինչը ենթադրում է, որ հեղափոխությունը տեսարաններից անցնում է հացի խնդրին։ Սակայն այստեղ խնդիրը ոչ միայն տնտեսական ծրագիրն է, որի ձևակերպումը, անշուշտ, նույնպես կարևոր է, այլ՝ այն ինստիտուցիոնալ, կադրային բազան, որը թույլ կտա իրականություն դարձնել տնտեսական քաղաքականությունը՝ ինչպես խոստացել է Փաշինյանը։

Հարյուր օրը բավարար ժամկետ է, որպեսզի Փաշինյանն առաջին եզրահանգումները կատարի իր կադրային նշանակումների վերաբերյալ։ Խորհրդարանական սպասվող ընտրությունները չպետք է արգելք հանդիսանան, որպեսզի Փաշինյանը կաբինետում կատարի կադրային փոփոխություններ, եթե կառավարության ձևավորման օրերին կատարել է ոչ համարժեք նշանակումներ։ Իսկ այդպիսիք, անշուշտ, եղել են, սակայն խնդրի անձնավորումը մեր կողմից այնքան էլ ճիշտ չէ, մանավանդ՝ վարչապետը տիրապետում է համապարփակ տեղեկատվության ու շատ ավելի լավ է պատկերացնում իր կադրային քաղաքականության խոցելի կողմերը։ Հնարավոր պաշտոնանկությունները բոլորովին չեն նսեմացնելու ձախողված կամ անարդյունավետ աշխատած պաշտոնյաների դերը հեղափոխության պատմական գործընթացում, հակառակը՝ նրանց այդ առաքելությունը զերծ են պահելու պետական ծառայության ձախողման ստվերից։ Անկասկած, հնարավոր պաշտոնանկությունները վնաս չեն հասցնի կառավարության հեղինակությանը, հակառակը` դրանք միայն կհզորացնեն հանրային աջակցությունը կառավարությանը:

Նիկոլ Փաշինյանի թիմի միջուկը պետք է ամբողջանա հենց այս փուլում, որպեսզի ընտրություններից հետո վարչապետը կենտրոնանա կառավարության կառուցվածքային բարեփոխումների վրա։ Այսօրվա դանդաղաշարժ ու կոռուպցիոն ռիսկեր ծնող համակարգով հնարավոր չի լինի ոչ միայն տնտեսական հեղափոխություն իրականացնել, այլ նույնիսկ հաղթահարել այն քաղաքական, ինստիտուցիոնալ ճգնաժամը, որը հեղափոխության առաջին փուլի հաղթանակով ոչ թե վերացել է, այլ դարձել է ժամանակավորապես կառավարելի։

Հասարակությունը Փաշինյանից կոնկրետ գործողություններ է ակնկալում ոչ միայն հակահեղափոխության դեմ պայքարում, այլ նաև այն ոլորտներում, որոնք կապահովեն հեղափոխության ամուր թիկունքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում