Monday, 29 06 2026
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն

Մերկելի չափազանց կարևոր այցը Երևան… Նոր Հայաստանը չպետք է բաց թողնի այդ շանսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տարածաշրջան կատարելիք այցը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է։ Օգոստոսի 23-24-ին Վրաստան կատարելիք այցից հետո, Մերկելը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ: Սա Անգելա Մերկելի առաջին այցն է Հայաստան։

Վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն նշում է՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը տարածաշրջան կարևոր է նրանով, որ նա Գերմանիայի ղեկավարն է՝ մի երկրի, որն արտացոլում է ժամանակակից Եվրոպայի պատկերը։ «Հաշվի առնելով, որ մեր երկրները Արևելյան գործընկերության անդամ են և Եվրամիության հետ ունեն ինստիտուցիոնալ կապեր, Գերմանիայի կանցլերի այցելությունը հնարավորություն է ոչ միայն փոխհամաձայնեցնել մեր դիրքորոշումները, այլ նաև այդ հարաբերություններին նոր իմպուլս հաղորդել՝ չնայած Վրաստանն ու Հայաստանը Եվրամիության հետ հարաբերությունների տարբեր մակարդակ ունեն, և ամեն երկիր իր խնդիրներն ունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը, միևնույն ժամանակ, նշում է՝ պետք է հստակ հասկանալ, որ ոչ թե մենք ենք պետք Գերմանիային, այլ Գերմանիան է մեզ հարկավոր. «Առանց մեր կողմի նախաձեռնողականության, առանց կոնկրետ առաջարկների ոչինչ հնարավոր չի լինի, այնպես որ, կնայենք արդյունքին։ Եթե կանցլերի այցը կամփոփվի պահեստային հայտարարություններով, դա կնշանակի, որ իշխանություններն այդ այցելությանը վատ են նախապատրաստվել, իսկ երկիրը կորցրել է իր հնարավորությունը, որն այդքան էլ հաճախ չի տրվում»։ Գելա Վասաձեի խոսքերով՝ շատ բան կախված է նաև անձնական տպավորություններից և առաջնորդների հարաբերություններից. «Հնարավոր կլինի դրանք հաստատել՝ կլինեն նոր հնարավորություններ, չի լինի՝ չեն լինի»։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Անգելա Մերկելի այցելությունը Հայաստան՝ նոր պայմաններում չափազանց կարևոր է. «Հաշվի առնելով, որ Հայաստանում նոր իշխանություն է հաստատվել՝ երկկողմ աշխատելու մեծ հնարավորություններ են բացվում։ Գաղտնիք չէ, որ Գերմանիան լրջագույն տնտեսական հնարավորություններ ունի՝ տնտեսական և ինվեստիցիոն, իշխանափոխությունից հետո մենաշնորհները Հայաստանում կվերանան, ուստի, այստեղ ներդրում անելն ավելի նպաստավոր է դառնում։ Այսինքն` լուրջ հնարավորություններ են բացվում, որ գերմանական բիզնեսը մտնի մեր շուկա»։

Գրիգորյանը նշում է՝ այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր. «Դուք գիտեք, որ Գերմանիան աջակցում է Հայաստանի խաղաղապահ ուժերին։ Պարզ է նաև, որ Գերմանիան և Ֆրանսիան Եվրամիությունում կարևոր դեր ունեն, ուստի, նոր ստորագրված համաձայնագրի ֆոնին, անշուշտ, շատ կարևոր հարցեր կքննարկվեն, այդ թվում՝ տարբեր ծրագրերի ֆինանսավորման հետ կապված»։

Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ՝ կանցլերի այցը տարածաշրջան կարող է նաև զսպող նշանակություն ունենալ՝ կանխելու Ադրբեջանի ոտնձգությունները. «Քանի որ և՛ այցելության ժամանակ, և՛ դրանից անմիջապես հետո, չեմ կարծում, թե Ադրբեջանը գնա արկածախնդրության, հատկապես որ կստանա մեսիջներ խաղաղ կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հետ կապված»։

Անձամբ Մերկելի գործոնը ևս կարևոր է, կարծում է Գրիգորյանը. «Մերկելը կարևոր դերակատարություն ունի Եվրամիության ներսում, եթե մերոնք ակտիվ աշխատեն իր հետ՝ ես չեմ բացառում, որ Մերկելը կարող է ազդել Եվրամիության վրա, որ այն աջակցությունը, որ տրվում է Հայաստանին՝ 100 կամ 300 միլիոնից աճի ու դառնա մեկ միլիարդ եվրո։ Քանի որ Հայաստանում լուրջ փոփոխություններ են ընթանում, շփվելով նոր իշխանության հետ Մերկելը կհամոզվի, որ Հայաստանը կարող է վստահելի գործընկեր լինել, հետագայում էլ այդ ուղերձը կհասցնի Եվրամիությանը։ Գերմանիան իսկապես կարող է ազդել Եվրամիության վրա, մենք բարձր ենք գնահատում այսօր ԵՄ-ից ստացվող աջակցությունը, բայց իր ազդեցությունը կարող է խթան հանդիսանալ, որ Հայաստանն ավելի լայն աջակցություն ստանա»։

Քաղաքագետ Գևորգ Մելիքյանը նշում է՝ Գերմանիան հանդիսանում է Եվրամիության տնտեսական և քաղաքական լոկոմոտիվներից մեկը, և նման երկրի ղեկավարի այցելությունը կարևորություն ունի մի շարք ուղղություններով. «Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները կարգավորվում են մի քանի համաձայնագրերով և, մասնավորապես, նախորդ տարվա վերջին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որը արդեն փաստացի մտել է ուժի մեջ և այդ շրջանակներում շատ կարևոր է Եվրամիության երկրների հետ հարաբերությունների խորացումը»։

Մելիքյանը շեշտում է՝ այս այցելությունը մեծ կարևորություն ունի և՛ նոր հարաբերություններ հաստատելու, և՛ հին պայմանավորվածությունները թարմացնելու համար։ «Եվ նաև հասկանալու՝ արդյոք Գերմանիայի քաղաքականության ակտիվացման միտումներ կան մեր տարածաշրջանում, արդյոք պատրաստվում է Եվրամիությանը հորդորել ավելի ակտիվացնել հարաբերությունները տարածաշրջանային երկրների հետ։ Այսինքն` բոլոր առումներով այս այցելությունը շատ կարևոր է լինելու»,- ընդգծեց նա։

Քաղաքագետը նաև կարևոր համարեց այն փաստը, որ այցը տեղի է ունենում Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունից հետո։ «Հայաստանից կան սպասելիքներ, իհարկե լավ կլինի, որ Հայաստանն այս առիթը օգտագործի, նախանշի այն ուղիները, որոնցով ինքը պատրաստվում է շարունակել հարաբերությունները Եվրամիության՝ մասնավորապես Գերմանիայի հետ։ Մթնոլորտը շատ բարենպաստ ու շահեկան է Հայաստանի համար և, կարծում եմ, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում նոր թարմություն պետք է հաղորդվի»,- եզրափակեց Գևորգ Մելիքյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում