Ջոն Լենոնի մարդասպանը՝ Մարկ Չեմփենը, 10-րդ անգամ ներման համար դիմում է ներկայացրել։ Այս շաբաթ այն պետք է քննարկի դատական հանձնաժողովը։
The Mirror պարբերականը հրապարակել է վերջին 6 տարում Չեմփենի առաջին լուսանկարը։ Այն արվել է 2018-ի հունվարի 31-ին։ Լենոնին սպանողն այժմ 63 տարեկան է։
1980-ին դատարանը Չեմփենին ցմահ ազատազրկման դատապարտեց՝ 20 տարի անց ներում շնորհելու դիմում ներկայացնելու իրավունքով։ Այդ ժամկետն ավարտվել է 2000-ին։ Մերժման դեպքում հաջորդ դիմումը կարելի է 2 տարի անց ներկայացնել։
2000-ից ի վեր յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ Չեմփենը հերթական դիմումն է ներկայացնում։






































