ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 15-ամյա աղջնակի նկատմամբ վերահսկողություն են սահմանել այն բանից հետո, երբ իրավապահները նրա ննջասենյակում կանեփի վաճառակետ են հայտնաբերել։ Միջադեպին ուշադրություն է դարձրել New York Post-ը։
Օգոստոսի 17-ին իրավապահները տներից մեկում խուզարկության արդյունքում Կալաշնիկովի պարպված հրացան և 80 ֆունտ (ավելի քան 36 կգ) վաճառքի համար նախատեսված կանեփ են հայտնաբերել տան տերերի ննջասենյակում։ Ոչնչացվել են նաև հետնաբակում հայտնաբերված մարիխուանայի 15 թփերը, որոնց ինքնաշեն ջերմոցում են աճեցրել։
44-ամկա Խոսե Ռեյես Մարտինեսը և Նորմա Անգելիկա Ալվարեսը ձերբակալվել են։ Ոստիկանները պարզել են նաև, որ կինը մարիխուանա է տվել իր 15-ամյա դստերը՝ օգտագործելու և սեփական ննջասենյակում վաճառելու համար։ Բացի տերևներից, աղջկա ննջարանում կանեփե կոնֆետներ և թմրանյութերի վաճառքի հետ կապված այլ իրեր են հայտնաբերել։







































