Հանրաճանաչ կատարող Վալերի Մելաձեն դիմել է Վրաստանի արդարադատության նախարարություն խնդրանքով, որ իրեն երկրի քաղաքացիություն տրամադրեն: Այդ մասին տեղեկացնում է TASS-ը:
Տեղեկացվում է, որ Մելաձեն մտադիր չէ հրաժարվել ռուսական անձնագրից. Վրաստանի օրենսդրությունը թույլատրում է երկքաղաքացիություն ունենալ:
Երգիչը որոշել է օգտվել Վրաստանում օգոստոսի 15-ին ընդունված օրենսդրական փոփոխություններից, որոնց համաձայն՝ այլ երկրում քաղաքացիություն ստանալու հետևանքով Վրաստանի քաղաքացիությունը կորցրած անձինք կարող են դիմել այն վերականգնելու համար:








































