Լվովի մարզում սահմանապահ շներին տապի պատճառով հատուկ գուլպաներ են հագցնում, որպեսզի պաշտպանեն թաթերը ճաքճքված ասֆալտից։ Բացի այդ գուլպաները թույլ չեն տալիս, որպեսզի զննության ժամանակ շների ճանկերը վնասեն ավտոմեքենաները կամ ուղեբեռը։
Սահմանապահների խոսքով՝ առանց գուլպաների ամռանը չորքոտանի գործընկերները կարող են հրաժարվել աշխատել։









































