Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Դրական սպասումները կայուն աճի դաշտ են ապահովում

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018թ. հուլիս ամսվա սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական մակրոտնտեսական ցուցանիշները: Համաձայն վիճակագրական կոմիտեի՝ 2018թ. հուլիսին նախորդ տարվա հուլիսի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 11.1%: 2018թ. հունվար-հուլիս ժամանակային միջակայքում նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ աճը եղել է 9.3%: Հուլիսին նախորդ ամսվա՝ հունիսի նկատմամբ արձանագրվել է 8%-անոց աճ: Բոլոր դեպքերում էլ ունեցել ենք աճ 10 տոկոսի շրջակայքում, որը ոգևորող է:

Ամենաբարձր աճը գրանցվել է արտաքին առևտրաշրջանառության մեջ՝ գրեթե 27%: Ընդ որում, ներմուծումն աճել է ավելի քան 32%-ով, արտահանումը՝ 17%-ով: Աճի տեմպերով հաջորդում է ծառայությունների ոլորտը՝ գրեթե 19%: Երրորդը շինարարությունն է՝ արձանագրած 10.4%-անոց ցուցանիշով: Արդյունաբերության մեջ աճի տեմպերը որոշակիորեն անկում են արձանագրել, այդուհանդերձ այն կազմել է 4.3%: Գյուղատնտեսության մեջ կարծես նկատվում է ցուցանիշների կայունացում: Հունվար-հուլիսի միջակայքում այն կազմել է 4.6%, իսկ 2017թ. հուլիսին արձանագրված աճի նկատմամբ այս տարվա աճը ավելի քան կրկնակի է:

Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել 4.0%-ով, որն ամենաբարձրն է վերջին ամիսներին: Ընդ որում, պետական հատվածում աճը կազմել է 1.1%, մասնավորում՝ 4.3%: Ամենափոքր աճերից մեկը գրանցվել է էլեկտրաէներգիայի արտադրության մեջ, որ անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ կազմել է 0.8%: Սպառողական գների տատանումը եղել է թույլատրելի 4%-ի միջին հատվածում՝ 2.4%:

Ելնելով այն հանգամանքից, որ, որպես կանոն, հեղափոխական զարգացումներից հետո հեղափոխվող երկրների տնտեսությունները մեծամասամբ ընդգծված անկումային, վայրիվերումներով լի դինամիկա են արձանագրում, իսկ Հայաստանի պարագայում որոշ ճյուղերում ընդամենը աճի միտումների ոչ մեծ նվազում է արձանագրվել, որոշ ճյուղերում էլ՝ վերելք, ինչպես նախորդ բոլոր տարիներին, կարելի է հետևություն անել, որ տնտեսությունը կայուն է, տնտեսական-քաղաքական միջավայրում դրական սպասումներ են, հետևաբար և դրական իմպուլսներ են ձևավորվել, որ կարող են որոշակիորեն «խաթարվել» առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված: Բայց քանի որ սպասումներն ու դաշտը դրական են, սրանց ազդեցությունը պետք է որ մեծ չլինի, եթե, իհարկե, քաղաքական դաշտում լուրջ ցնցումներ չլինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում