Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Լայն ճակատով գրոհ Նիկոլ Փաշինյանի դեմ․ ո՞վ է կանգնած դրա հետևում

Դեռ նախօրեին առիթ ունեցել ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 17-ի ելույթն առաջինն էր, որին հետևեց նախորդ իշխանության ներկայացուցիչների կոնսոլիդացված հակահարվածը։ Հայտարարություններով հանդես եկան ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ու արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, ֆեյսբուքյան գրառումներ կատարեցին ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Փաշինյանին քննադատեցին անգամ պաշտոնյաներ, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են նախկին համակարգի հետ, օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանն ու Փաստաբանների պալատի նախագահը։

Այսօր ավելի համոզիչ դարձավ մեր այն փաստարկը, որ գործ ունենք նախկինների համակարգված դիմադրության կամ գուցե նաև հակագրոհի հետ։

Ներքաղաքական իրավիճակի հետ կապված հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որը իրականում կենտրոնացել է գերազանցապես Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթի վրա։

«Երկրի հասարակական-քաղաքական բնականոն կյանքը, պետական իշխանության մարմինների սահմանադրաիրավական հարաբերությունները և հանրային համերաշխությունը վտանգված են։ Հասարակությունն իրարամերժ խմբերի՝ հեղափոխության և հակահեղափոխության կողմնակիցների բաժանելու և անհանդուրժողականությունը խորացնելու վտանգավոր միտումներ եմ տեսնում»,- հայտարարել է Բաբլոյանը՝ կոնկրետ հիշատակումներ անելով Փաշինյանի ելույթից։ Բաբլոյանը կարծում է, որ վարչապետ Փաշինյանի հանրահավաքում հնչեցրած խոսքում միաժամանակ առկա էին ՀՀ սահմանադրական կարգի, պետականության հիմքերի համար խիստ վտանգավոր ուղերձներ, որոնք ուղղակի հակասում են իրավական և ժողովրդավարական պետություն կառուցելուն ուղղված ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։ Մեծ հաշվով՝ Բաբլոյանը կրկնում է նախորդ երկու օրերին իր հանրապետական գործընկերների կողմից հնչեցված գնահատականները, ու այս հարթության վրա նորություններ չկան։ Խորհրդարանի նախագահի հայտարարությունն ուշագրավ է այն իմաստով, որ դրան հաջորդելու են գործողություններ, այսինքն՝ Բաբլոյանը չի սահմանափակվել միայն գնահատականներով ու պատրաստվում է որոշակի գործընթացի։ «Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալը՝ նախատեսում եմ հանդիպումներ Հանրապետության նախագահի, Հանրապետության վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի և միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը: Հավատարիմ մնալով իր սահմանադրական առաքելությանը` հավաստում եմ, որ Ազգային ժողովը շարունակելու է իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները»,- այսպես է եզրափակում իր խոսքը խորհրդարանի նախագահը։

Կասկածից վեր է, որ Բաբլոյանն այս հայտարարությունը հեղինակել է ոչ թե անհատական նախաձեռնությամբ կամ սոսկ իր սահմանադրական կարգավիճակից ելնելով, այլ թիմի հավաքական որոշման արդյունքում։

Մինչև Բաբլոյանի քննադատական հայտարարության եզրափակիչ հատվածի խիստ ուշագրավ ուղերձներին անցնելը՝ հարկ ենք համարում անդրադառնալ այն հարցին, թե, այնուամենայնիվ, այս պարագայում՝ ի՞նչ անհատական ներկայություն ենք պատկերացնում Բաբլոյանի թիկունքում գտնվող թիմում։ Գործ ունենք միայն ՀՀԿ-ի ու հետևաբար՝ Սերժ Սարգսյանի՞ հետ, թե՞ երրորդ նախագահը հիմա ստվերում է, ու գործընթացները համակարգում է «ռեստավրացիայի» բևեռի փաստացի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, կամ գուցե իրավիճակը ստիպել է, որ Սարգսյանն ու Քոչարյանը մեկտեղ են իրենց բոլոր ռեսուրսները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմադրության բացակայությունը կարող է նույնանալ ինքնակամ բանտ գնալու տարբերակի հետ։ Սրանք հարցեր են, որոնք միանշանակ ու հստակ պատասխաններ չունեն․ մի կողմից՝ քրեաօլիգարխիան կոնսոլիդացվելու հատկություն ունի միայն իշխանության շուրջ, մյուս կողմից՝ ռևանշի նկրտումը նույնպես կարող է «կենսունակություն» հաղորդել նախկին համակարգի տարբեր սեգմենտներին, մանավանդ որ նրանցից յուրաքանչյուրը մտածում է, որ գործընթացից ամբողջովին մեկուսանալու դեպքում կարող է զոհաբերվել հենց յուրայինների կողմից՝ որպես հաշտության «գին»։

Ոչ պակաս ուշագրավ է Բաբլոյանի հայտարարության բովանդակությունը։ Նա փաստորեն ակնարկում է, որ Փաշինյանի գործողությունների ու հայտարարությունների պատճառով երկրում հասունացել է քաղաքական, նույնիսկ՝ սահմանադրական ճգնաժամ, որի հաղթահարման նպատակով նախաձեռնում է հանդիպումների շարք, այդ թվում՝ օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ։ Բաբլոյանի խոսքում նույնիսկ ակնարկ կա, որ խորհրդարանը չի պատրաստվում կապիտուլացվել, այլ խոսքով՝ ՀՀԿ-ն հասկացնում է, որ չի բացառվում անգամ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացը տապալելու սցենարը։ Այդ համատեքստում է Բաբլոյանը հատուկ շեշտում, որ Ազգային ժողովը շարունակելու է իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները՝ տողատակում հասկացնելով նաև, որ վարչապետն ու կառավարությունը դուրս են եկել իրենց սահմանադրական լիազորությունների շրջանակից։

Արդյո՞ք հակահեղափոխության ճամբարը որոշել է բացահայտ մարտահրավեր նետել հեղափոխությանը։ Առաջին հայացքից տպավորությունն այդպիսին է, մյուս կողմից՝ արկածախնդրություն կլինի մտածելը, թե այս իրավիճակում, երբ Փաշինյանի կառավարությունն ունի հասարակական վստահության մեծ պաշար, նախկին համակարգի ռեստավրացիան հնարավոր է անգամ տեսականորեն․ սա չեն կարող չհասկանալ նախորդ իշխանությունների առանցքային դեմքերը, որոնք, ամեն դեպքում, փորձառու մարդիկ են։ Ուրեմն՝ ի՞նչ խնդիր են լուծում այս հայտարարությունները․արդյո՞ք քրեաօլիգարխիկ համակարգը ներկայացնող ուժերն ինչ-որ արտաքին երաշխիքներ են ստացել ու նախապատրաստում են ծրագրված հակագրոհ, թե՞ դիմադրում են այլընտրանք չունենալու պատճառով, որովհետև բանտում հայտնվելու ճանապարհին են։ Բոլոր դեպքերում ներքաղաքական հակադրությունը գնալով ավելի իռացիոնալ, սակայն ինտրիգային է դառնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում