Thursday, 02 07 2026
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան

Արցախում պետական բոլոր հանցագործությունները կապված են Ռոբերտ Քոչարյանի հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ հետևանք կարող է սա ունենալ, նրա վերադարձից հետո Արցախը կարո՞ղ է դառնալ հակահեղափոխության հենասյուն։

– Ռոբերտ Քոչարյանն արդեն վերադարձել է քաղաքականություն, ինքը փորձում է ձևանալ անկոտրում, կամքից ուժեղ, բայց այդ ամենը ազդեցություն գործելու համար է։ Նա խոսում է քաղաքական հետապնդման, բանտային վիճակի, գիլյոտինի, մերոնք և ձերոնք բաժանման մասին, բայց այդ ամենը վերաբերում է հենց իրեն ու իր իշխանավարման տարիներին։ Իր ժամանակաշրջանում է եղել այդ բաժանումը, և ինքը դրա համար պետք է պատասխան տա, անկախ նրանից՝ ինքն անկոտրո՞ւմ է իր չարագործությունների մեջ, թո՞ւյլ է, թե՞ ուժեղ։ Եթե ինքը պնդում է, որ «Մարտի 1»-ի համար մեղավոր չէ, սահմանադրական կարգը չի տապալել, միևնույն է՝ Քոչարյանն ունի բազմաթիվ կատարած հանցագործություններ։ Նա լկտիաբար խոսում է սառնարանի պարունակության մասին, որ իր սառնարանը լիքն է, բայց ժողովրդինը դատարկ է և կարող է իբր ավելի դատարկվել։ Այսինքն՝ նա ի՞նչ է ուզում ասել, ուզում է ասել՝ իմ ժամանակ վատ էր, հիմա ավելի՞ է վատանալու։ Քոչարյանը թող մոռանա այդ մասին, հայ ժողովուրդն արդեն հաղթել է։ Եթե նույնիսկ այսօրվա իշխանությունը սխալներ անի, այդ սխալները շտկվելու են, որովհետև ժողովուրդը հնարավորություն ունի դա անելու, իսկ կեղծված ընտրություններն այլևս անցյալում են։

– Արցախի ԱԺ 15 պատգամավոր միացավ ի պաշտպանություն Քոչարյանի ստորագրահավաքին։ Վտանգ չկա՞, որ հենց նրանցից շատերը կարող են դառնալ հակահեղափոխության սյուներից մեկը։

– Արցախի այդ պատգամավորների վիճակն այսօր ավելի ծիծաղելի է։ Նրանք երեկ միացել էին ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի և ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի նոր իշխանությունների։ Այսօր նրանք, դառնալով կատարյալ անողնաշար, նախկինի պես կոչ են արել, և Արցախի մարտիմեկյան իրադարձությունների բոլոր հրոսակների մասնակիցները, բերձորյան ջարդի մասնակիցները, վերջերս հակաժողովրդական, իշխանական մանկլավիկները՝ բոլորը հավաքված այսօր գալիս են Հայաստան՝ մասնակցելու ՀՀ վարչապետի 100-օրյա հաշվետվություն-հանրահավաքին՝ արդեն Նիկոլ Փաշինյանի օգտին։ Երեկ իրենք դեմ էին, այսօր իրենք կողմ են, այսինքն՝ դառնում են դեմ ըլլալով՝ կողմ, կամ կողմ ըլլալով՝ դեմ։ Այսպիսի ծիծաղելի վիճակում են իրենք հայտնվել և իրենցից ոչինչ չեն ներկայացնում։ Նրանցից վտանգ պետք չի սպասել, ինչ ուզում են՝ թող անեն, միևնույն է՝ ժողովուրդը հաղթած է, թավշյա հեղափոխությունը հաղթելու է, և դա հայ ժողովրդի հաղթանակն է։

Այսօր Արցախից մեքենաներով Հայաստան են գալիս «Մարտի 1»-ի մասնակիցները, Բերձորի ջարդի մասնակիցները։ Իշխանության բոլոր լծակները, վարչակազմերը, բաժնի վարիչները, ոստիկանությունը, Ազգային անվտանգությունը, բոլոր պետական կառույցներն իրենց պետական ֆինանսավորմամբ մասնակցում են հանրահավաքին։ Դա լավ է, որ ամբողջ ժողովուրդը, նաև Արցախի իշխանությունը մասնակցում է։ Կարելի է մտածել նաև, որ ողջունում են թավշյա հեղափոխությունը և Նիկոլ Փաշինյանին, բայց, ցավոք, դրա կազմակերպիչները այն կազմն են, որոնք մարտիմեկյան հանցագործությանը մասնակից են, նաև Բերձորի ջարդի մասնակիցներն են։ Սա մտածելու տեղիք է տալիս։ Ես Հայաստանի կառավարությանը խորհուրդ կտայի զգույշ լինել, որ այսօրվա հանրահավաքում սադրանքներ չլինեն։

– Նախօրեին խոսելով բանակի մասին՝ Ռոբերտ Քոչարյանն իրեն կարծեք նույնացնում էր բանակի հետ։ Այսպիսով արդյոք նա չի՞ փորձում բանակը ներգրավել քաղաքական գործընթացներին։ Այս առումով ի՞նչ վտանգներ եք տեսնում։

– Հայ ժողովուրդը թյուր կարծիք ունի Քոչարյանի՝ բանակին մասնակից լինելու հանգամանքի վերաբերյալ։ Քոչարյանը ոչ մի պաշտպանության, որպես ռազմիկ, չի մասնակցել։ Օրինակ՝ Արթուր Մկրտչյանը սկզբում եղել է զինվոր, եղել է դիրքապահ, եղել է շտաբի պետ, ապա ընտրվել է պատգամավոր ապա նաև Գերագույն խորհրդի նախագահ։ Նա նաև Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից է։ Իսկ ահա Ռոբերտ Քոչարյանը շարժման մեջ է մտել սովետական ԿԳԲ-ի միջոցով՝ շեղելու շարժման ուղղությունը, և շեղել է։ Նա երբևէ ձեռքն ավտոմատ բռնած և դիրքապահ եղած չկա։ Իր կառավարման շրջանում՝ իր թիմի հետ միասին, կոտրել է ժողովրդի կամավորության սկզբունքը, որի վերաբերյալ ունենք բազմաթիվ փաստեր։ Քոչարյանն իր անարդար վերաբերմունքով բանակը միշտ տարել է հետընթացի, ինչպես, օրինակ, իր կառավարման 10 տարիների ընթացքում, ինքը ոչ մի արդյունք բանակում չի տվել։ Ընդհակառակը՝ մենք ունենք փաստեր, թե ինչպես են բանակում ծայր առել անարդարություններն ու կամայականությունները։ Բոլոր այն վայ գեներալները, որոնք թաթախված են կաշառակերության և կոռուպցիայի մեջ, իր ժամանակաշրջանում և իր կողմից աճեցվածներն են։ Արցախում պետական բոլոր հանցագործությունները կապված են Ռոբերտ Քոչարյանի հետ։ Դրա հետևանքով բանակը 2016 թվականին կռվում էր 1980-ականների զենքերով, այն զենքերով, որը մենք ունեինք 1994 թվականին՝ Արցախյան պատերազմի ավարտին։ Այսինքն՝ Քոչարյանը բանակը չի զինել։ Նա միլիարդներ ունի, ու թող չսպառնա Եվրոպական դատարանով, որովհետև կարծում եմ՝ գործը Եվրադատարան չի հասնի, քանի որ միայն «Մարտի 1»-ը չէ։ Արցախում հանելուկային պայմաններում կատարված գրեթե բոլոր սպանությունները շաղկապված են Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հետ, և այդ ամենը բացահայտվելու է։ Ռոբերտ Քոչարյանի տեղը միայն բանտն է, և նա իրեն ապահով կզգա միայն բանտում։

– Իսկ ի՞նչ վտանգներ եք տեսնում Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հետ կապված։ Նա կարո՞ղ է որևէ կերպ հաջողել՝ հաշվի առնելով, որ Հայաստանի ԱԺ-ում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ըստ էության, ողջունում են նրա վերադարձը։

– Այո, ողջունում են, որովհետև ինքը Սերժ Սարգսյանից ավելի խելացի է, ավելի վճռական է և ավելի վտանգավոր հանցագործ է։ Ուստի ավելի հեշտ է բոլոր տականքներին նրա շուրջը համախմբվել՝ լինի ՀՀԿ-ի մեջ, լինի ՀՅԴ-ի մեջ, լինի այլ խմբավորումների մեջ։ Նրանք այսօր այլ ելք չունեն, քան մնալ քաղաքականության մեջ միայն Քոչարյանի շուրջը համախմբվելով, ուրիշ ոչ մի ձև չունեն։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում