Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ, ներկայում ֆուտբոլային մեկնաբան և փորձագետ Ստյուարդ Ռոբսոնը քննադատության է ենթարկել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Մխիթարյանը չունի իշխելու որակներ և չի կարողանում իր ետևից տանել խաղընկերներին: Հայ կիսապաշտպանն ուղղակի առաջատար չէ: «Արսենալին» պետք են խաղացողներ, որոնք իրենց վրա կվերցնեն խաղն ու առաջ կտանին թիմին»,- ասել է Ռոբսոնը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային երկու տուրերում «Արսենալը» նույնքան պարտություն է կրել զիջելով «Մանչեսթեր Սիթիին» և «Չելսիին»:
Լոնդոնյան խաղում Մխիթարյանը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ:






































