Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Facebook-ի իր էջում հայտնել է 2019-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։
«2015-ից ի վեր մենք շատ ձեռքբերումներ ենք ունեցել, բայց դեռ շատ աշխատանք կա, որը պետք է միասին կատարենք։ Այսպիսով, այսօր ես ուրախ եմ ընդունել 2019-ին Կանադայի Լիբերալ կուսակցության թեկնածու առաջարվելու առաջարկությունը»,-գրել է Թրյուդոն։
Կանադայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2019-ի հոկտեմբերին։
https://www.facebook.com/JustinPJTrudeau/posts/10156994355625649







































