Sunday, 05 07 2026
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են

Փաշինյանի միակ երաշխիքը. խորհրդարանական ուժերը պետք է հանրության ճնշման ներքո հուշագիր ստորագրեն

Նախօրեին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ իրենք նախաձեռնում են սահմանադրական փոփոխություններ, որպեսզի վարչապետի հրաժարականից բացի խորհրդարանը ցրելուց այլ հնարավորություն էլ ստեղծվի:

Վարչապետն իր խոսքում նշեց, որ հնարավոր է՝ իր հրաժարականից հետո, Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող Հանրապետականը կարող է այլ վարչապետի ընտրի, այդպիսով տապալելով խորհրդարանի լուծարումն ու արտահերթ ընտրությունների անցկացումը:

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը կարծում է՝ սահմանադրական փոփոխությունները ամեն դեպքում անհրաժեշտ են, խնդիրն այլ է։ Նրա խոսքով՝ ավելի ճիշտ կլիներ, որ արտահերթ խորհրդարանկան ընտրությունների միջոցով Փաշինյանը գար լիակատար իշխանության, խորհրդարանական մեծամասնություն ունենար, դրանից հետո նախաձեռներ գլոբալ փոփոխություններ, ընդհուպ մինչև նոր Սահմանադրության ընդունում։

«Գիտեք ինչ, եթե պետք է այդ փոփոխություններով դյուրացնենք արտահերթ ընտրությունների խնդիրը, իր ասած մտցնել դրույթ, որ խորհրդարանը ինքնալուծարվելու իրավունք ունենա, դա ևս պետք է խորհրդարանի անդամները քվեարկեն։ Սահմանադրական հանրաքվեն ևս պետք է խորհրդրանական մեծամասնությամբ որոշվի և այլն։ Այս փուլում, որքան հնարավոր է պետք է խորհրդարանական ընտրություններն առավել շուտ լինեն։

Մենք նախկինում տարբերակներ առաջարկել ենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։

https://www.1in.am/assets/uploads/2018/08/2-21.jpg

Մասնագետի կարծիքով՝ խորհրդարանական ուժերը պետք է հանրության ճնշման ներքո, հուշագիր ստորագրեն, որով պարտավորվում են վարչապետի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չառաջադրել։

«Սա ամենաարագ, մատչելի ու ընդունելի տարբերակն է։ Որպես քաղաքակիրթ տարբերակ, սա ավելի արդյունավետ ու աշխատող է։ Ընտրությունները տեխնիկական գործընթաց է։ Հին Սահմանադրությունը որպեսզի փոխենք ու ունենանք նորը, դարձյալ Ազգային ժողովի մեծամասնության քվեն է պահանջում։ Եթե նրանք դեմ կանգնեն, սահմանադրական փոփոխություններն էլ կգահավիժեցնեն։ Դրա համար արտահերթ ընտրությունների համար հղումը պետք է արվի հրապարակի վրա, որ դրանով կարողանա սաստել քաղաքական ուժերին որոնք կփորձեն տապալել արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- ասաց մեր զրուցակիցն, ապա ավելացրեց՝ մյուս ուժերի թեկնածու չառաջադրելու՝ Փաշինյանի երաշխիքը երեկվա հանրահավաքն էր։

«Մյուս քաղաքական ուժերը պետք է գիտակցեն, որ ժողովրդի լայն զանգվածի ցասումի տակից չեն կարողանա դուրս գալ»,- շեշտեց Այվազյանը։ Ի դեպ՝ 2015 թվականի Սահմանադրությամբ՝ սահմանադրական փոփոխությունները կարող են ընդունվել առանց հանրաքվեի, Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, տվյալ դեպքում 70 ձայնով, բացառությամբ առանցքային մի շարք հոդվածների։

Այվազյանը վստահ է, եթե վատագույն սցենար պատկերացնենք, համաձայն որի, վարչապետի հրաժարականից հետո ինչ-որ քաղաքական ուժ կհանդգնի սեփական թեկնածուին առաջադրել, ընդհուպ մինչև ընտրել, ապա դա ավելի մեծ հեղափոխական ալիք կբարձրացնի ու ծանր հետևանքներ կունենա տվյալ քաղաքական ուժի կամ ուժերի համար։

«Իսկ ինչ վերաբերվում է առհասարակ սահմանադրական փոփոխություններին, ապա այո, պետք է գլոբալ, նոր գաղափարախոսությամբ, քրիստոնեական ակունքներին անդրադառնալով սահմանադրություն գրել ու ընդունել, որը նման կարգի փակուղիներ չի ստեղծի ու նախադրյալներ կստեղծի զարգանալու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում