Saturday, 01 06 2024
Ազատազրկված անձանց և նրանց երեխաների մասնակցությամբ միջոցառում է անցկացվել
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանի հանրահավաքը Գյումրիում
Թբիլիսիում հարձակվել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա
Բացառիկ!!! Ժիրայր Ոսկանյանը կտրել է Դեբեդը և հասել Սանահին կայարանի՝ գետի մեկուսացած հատված
Ժամանցային միջոցառում երեխաների համար՝ նախագահի նստավայրում
Մետրոյում շարժասանդուղքների և գնացքների ձայնային հաղորդումներն ընթերցել են երեխաները
Ռուսաստանը ատոմիզացված միջավայր է ստեղծում, որտեղ բոլորը բոլորի դեմ են. քաոսն է նրանց նպատակը
Անհոգ մանկություն աշխարհի բոլոր մանուկներին․ Սուրեն Պապիկյան
Թուրքիան տրամադրված չէ խաղաղ հարևանության. սպասողական վիճակում են
Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը. Ժաննա Անդրեասյան
Աղետի ծավալներն ահռելի են․ Գնել Սանոսյանն ամփոփել է կատարված աշխատանքները նախանշել` անելիքները
Նախարարը նոր հանձնարարականներ է տվել աղետի հետևանքների վերացման ուղղությամբ
Բլինքենը հանգստացրե՞լ, թե՞ անհանգստացրել է Ֆիդանին
16:45
Ռուսաստանը և ՄԱԿ-ը հաստատել են ռուսական հացահատիկի արտահանման ապահովման կարևորությունը
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցը
Ռոստովում բռնկված խոշոր անտառային հրդեհը մարվել է
Զատուլինները լկտիանում են. ինստիտուցիոնալ դիմադրության պետք է արժանանան
15:45
ԵՄ և Գերմանիայի ղեկավարները հայտարարել են Գազայում հակամարտության կարգավորման նոր ծրագրին աջակցելու մասին
Մ-6 ճանապարհին վերականգնողական աշխատանքները շարունակվում են
15:15
Սուդանը հաստատել է Կարմիր ծովում ռուսական ռազմածովային բազա կառուցելու պատրաստակամությունը
Հռոմից Երևան ուղևորվող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Սոֆիայում
14:45
Բայդենը ներկայացրել է Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Իսրայելի առաջարկը
Զինված տղամարդը թաքնվել էր նկուղում․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը
Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա
Իրանը կանգնած է աշխարհաքաղաքական ընտրության առջեւ
Դուք փորձառու քաղաքական գործիչ եք. Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին
Հայաստանին հնարավոր է վաճառվեն «Ցեզար» հրետանային համալիրներ. Ֆրանսիայի Սենատը լոբբինգ է անում
Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության վրա․ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Վարչապետը չի համարձակվում թշնամու անունը տալ. քայլերի պատրաստ չեն, միայն գրգռում են «վիրավոր արջին»

Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը մարտական դիրքերը պաշտպանելու կմեկնի Տավուշի մարզ

Օգոստոսի 23-ին մարտական դիրքերը պաշտպանելու մեկնող Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխի հետ ՀՀ ոստիկանության ապետ Վալերի Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից։

Օգոստոսի 18-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության զորքերի վարչակազմի և ենթակա զորամասերի հրամանատարական կազմի հետ: Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը օգոստոսի 23-ին պատրաստվում է մեկնել Տավուշի մարզ` մարտական դիրքերը պաշտպանելու: Եվ խորհրդակցության նպատակն էր մարտական հերթափոխից առաջ ճշտել ոստիկանության զորքերի պատրաստվածության վիճակը, տալ համապատասխան հրահանգավորումներ:

«Ոստիկանության զորքերը առանձնանում են իրենց կարգապահությամբ, և այսօր ձեր ծառայությունից է նաև կախված ոստիկանության հեղինակությունը: Դուք ունեք տարիների փորձ, բավարար պատրաստվածություն, նաև այնպիսի հրամանատարներ, որ մարտական ուղի են անցել, և ավելի քան վստահ եմ, որ կարող եք պատվով կատարել ձեր առաջ դրված մարտական առաջադրանքը»,- ասաց ոստիկանության պետը:

Վալերիյ Օսիպյանը հիշեցրեց, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ոստիկանության զորքերը որքան կազմակերպված և պատվով կատարեցին իրենց խնդիրը, օրինակ բերեց, թե ոստիկաններն ինչպես էին հերոսաբար կռվում Արցախյան ազատամարտի տարիներին:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ծառայության հետ կապված այլ հարցեր ևս:

Ոստիկանության զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Սամվել Հակոբյանը զեկուցեց, որ մարտական հերթափոխի մեկնող զորամասը պատրաստ է իր առաջ դրված խնդիրները կատարելու:

Վալերիյ Օսիպյանը ոստիկաններին անփորձանք ծառայություն մաղթեց:

«Ինքս առաջին իսկ հնարավորության դեպքում լինելու եմ դիրքերում, ձեր կողքին: Պատիվ ունեմ ծառայելու ձեզ հետ, հպարտ եմ ձեզանով»,-ասաց ոստիկանության պետը»»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում