Երգչուհի Նիքի Մինաժի և ռեփ կատարող Սաֆարի Սեմյուելսի սիրավեպը տևեց 10 տարի: Սիրահարները պատրաստվում էին ամուսնանալ, բայց մշտական վեճերի պատճառով բաժանվեցին: Այժմ Սաֆարին պատմել է, որ Նիքին փորձել է սպանել իրեն՝ գրում է telegraf.com.ua-ը:
«Հիշու՞մ ես այն գիշերը, երբ դու դանակահարել էիր ինձ, և ես գրեթե մահամերձ էի. ոստիկանությունը և շտապ օգնությունը ինձ պատգարակի վրա տարան, իսկ ես ստիպված էի ստել, թե փորձել եմ ինքնասպան լինել, որպեսզի դու բանտ չընկնես»,- գրել է Սաֆարին իր Twitter-ում:

Նիքին չի լռել և պատասխանել է նախկին ընկերոջ մեղադրանքին. «Դու գողացել էիր իմ քարտը մտածելով, թե այն սահմանափակում չունի, և հույս ունեիր, թե ես չեմ իմանա քո ծախսերի մասին: Աստված կպատժի քեզ քո ստերի համար: Բավական է: Դու եկել էիր իմ տուն և աղաչում էիր, որ ես քեզ էլ ինձ հետ շրջագայության տանեմ, իսկ ես մերժեցի քեզ»:









































