Սլովենիայի խորհրդարանը Մարյան Շարեցն հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում։ 99 պատգամավորից 55-ը Շարեցի օգտին է քվեարկել։ Ընտրվելու համար նրան առնվազն 46 ձայն էր հարկավոր։
Շարեցի թեկնածությունն առաջադրել են 5 ձախակենտրոն կուսակցություններ։ 15 օրվա ընթացքում նոր վարչապետը պետք է խորհրդարանին ներկայացնի կառավարության կազմը։
Նախկին դերասան և կատակերգու Մարյան Շարեցը երկու անգամ ընտրվել է Կամնիկի քաղաքապետի պաշտոնում։










































