Իտալիայի Ջենովա քաղաքում կամրջի փլուզման հետևանքով 41 մարդ է զոհվել։ Սակայն այդ թիվը վերջնական չէ․ արտակարգ ծառայությունները շարունակում են ուսումնասիրել փլատակների տակ հայտնված ավտոմեքենաները։
Փրկարարների տվյալներով՝ փլատակների տակ ավտոմեքենա են հայտնաբերել, որտեղ եղել են ընտանիքի 3 անդամներ՝ հայրը, մայրը և 9-ամյա որդին։ Եվս երկու անձ անհետ կորած է համարվում և տասը տուժածներից ինը հիվանդանոցում ծանր վիճակում են։








































