Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում տղամարդը ցատկել է պատշգամբից, որպեսզի փրկի երեխային։ Այս մասին հաղորդում է News.co.au-ն։
Նախկին զինծառայող և ջրասուզակ Բրեդ Լուիսը 8-ամյա որդու՝ Օսկարի հետ ընկերոջ տանը հյուր է եղել։ Խաղալիք փամփուշտների հետևից վազելով՝ տղան կախ է ընկել պատշգամբից և կորցրել հավասարակշռությունը։
Լուիսը նկատել է, որ որդին ընկնում է և հասցրել է բռնել նրա, որից հետո երկուսն էլ 4 մետր բարձրությունից ընկել են բետոնին։ Ընկնելիս տղամարդը գրկել է երեխային՝ հարվածը մեղմելու համար։
Տղան ուղեղի ցնցում է ստացել, կոտրվել են նաև նրա գանգոսկրերը։ Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և ապաքինվում է տանը։ Լուիսը բաց գանգ-ուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում է ստացել, ինչպես նաև վնասել է պարանոցը։ Նշվում է, որ նրա ապաքինումը կտևի 6 ամսից մեկ տարի։









































