Tuesday, 23 06 2026
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»

Իրավական գործընթաց է գնում, թող գնա, տեսնենք՝ ինչ շարունակություն է ունենալու. Արթուր Աղաբեկյան

Հուլիսի 14-ին Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր, որ խուզարկություն է կատարվել Մեծ Թաղեր գյուղում գտնվող իր հայրական առանձնատանը: Խուզարկության նպատակը, ըստ նրա, 2016 թվականի ապրիլին Հայաստանից և արտերկրից ստացված օգնություններ և օրենքով արգելված այլ իրեր հայտնաբերելն է։ Նա նաև նշել է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 10.07.2018թ. որոշմամբ բավարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության խուզարկություն կատարելու միջնորդությունը. «Համաձայն դատարանի վերը նշված որոշման՝ ես, իբր, յուրացրել եմ տրամադրված օգնությունը, որի մի մասն էլ փոխանցել եմ Մանվել Գրիգորյանին։ «Այս աստիճան խայտառակ և շինծու մեղադրանքները կարելի է սպասել միայն չկայացած դատաիրավական համակարգից»,- հավելել էր նա:

Արցախի գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը օրերս հրավիրած մամուլի ասուլիսինանդրադարձել էր այս խուզարկությանը՝ նշելով, որ որևէ արտառոց բան չի կատարվել, և Արցախի դատախազությունը իր գործառույթը կատարել է ամբողջությամբ՝ օրենքի և գործող համաձայնագրի շրջանակներում: Արթուր Մոսիյանը խուզարկությունը հիմնավորել էր նրանով, որ Հայաստանի և Արցախի դատախազությունների միջև գոյություն ունի համաձայնագիր՝ փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու։

Արթուր Աղաբեկյանին չի բավարարել Արցախի գլխավոր դատախազի մեկնաբանությունը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արթուր Աղաբեկյանը նշեց, որ խնդիրը գտնվում է իրավական դաշտում, ոչ մամուլի ասուլիսների։ «Այդ հարցի պատասխանը դատապաշտպանին պետք է բավարարի կամ չբավարարի։ Եթե իրավական գործընթաց է գնում, թող գնա, տեսնենք՝ ինչ շարունակություն է ունենալու»,- ասաց նա՝ այլևս չցանկանալով խոսել։ «Ուզում ես խախտել իմ լռությունը, եկեք էլ չխոսենք»,- ասաց Արթուր Աղաբեկյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում