ԿՀՎ նախկին ղեկավար Ջոն Բրենանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է 2016-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում Մոսկվայի հետ դավադրություն կազմակերպելու մեջ։ Այս մասին գրում է New York Times-ը։
«Թրամփի հայտարարություններն այն մասին, որ պայմանավորվածություն ձեռք չի բերել, կարելի է մեկ բառով անվանակոչել՝ անհեթեթություն։ Պետք է միայն պատասխանել հարցին, թե արդյոք այդ պայմանավորվածությունը քրեապես պատժելի է՞ր, արդյոք արդարադատությանը խոչընդոտելու փորձեր եղել ե՞ն՝ դավադրությունը թաքցնելու համար, և Թրամփի թիմի քանի՞ անդամ է փորձել խաբել կառավարությանը՝ փողեր լվանալով և դրանք գրպաններում թաքցնելով»,-ասել է Բրենանը։
Բրենանը ԿՀՎ-ն ղեկավարել է 2013-2017-ը, իսկ մինչ այդ նախկին նախագահ Բարաք Օբամայի ահաբեկչության դեմ պայքարի հարցերով խորհրդականն էր։









































