Wednesday, 01 07 2026
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
Նոր համաձայնագիր․ Երևանն ու Աստանան միմյանց հողատարածքներ են հատկացնելու
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Անարդարության խնդիրը ֆունդամենտալ լուծում է ստանալու․ Անդրանիկ Քոչարյան
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Դառը փորձ ունենք․ կեղծ թղթերի հիման վրա պարտադիր զինծառայությունից ազատվողները զգալի թիվ են կազմում
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար

Մոսկվայից ուղիղ ճնշում չի եղել, չեն զանգել ու ասել՝ Քոչարյանին ազատ արձակեք. Իսկանդարյան

«Եթե դա տեղի ունենա, ես չէի ասի, թե Քոչարյանը վերադարձել է քաղաքականություն, ես կասեի՝ նրան քարշ տալով մտցրել են քաղաքականություն։ Ստացվում է, որ մարդը, ով տեսանելի ձևով քաղաքականության մեջ չէր, այս ամենի հետևանքով ներքաշվում է քաղաքականության մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատասխանելով մեր այն հարցին՝ արդյոք տեղի ունեցածը Քոչարյանի համար մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորություն է ստեղծում։

Իսկանդարյանը նշում է՝ նման հարցում չի կարող չլինել քաղաքական գործոն. «Երբ դատում են նախկին նախագահին 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների համար և դատում են իշխանափոխությունից հետո, ապա չի կարող քաղաքական գործոն չլինել։ Եվ ստացվում է, որ Քոչարյանը, որը չկար քաղաքականության մեջ, ներքաշվում է քաղաքականության մեջ։ Բայց ես չգիտեմ, որը կլինի իր որոշումը, եթե որոշի մասնակցել ու ինչ-որ կերպ իրեն դրսևորել քաղաքականության մեջ, ապա չեմ կարծում, թե այսօրվա դրությամբ շատ լավ հնարավորություններ ունի»։

Հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք նրա ազատ արձակման հարցում ինչ-որ դերակատարություն է ունեցել նաև Մոսկվան, որը ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մակարդակով ավելի վաղ ներհայաստանյան թեմաների շուրջ հայտարարություն էր արել։

«Մոսկվան իր մտահոգությունն է հայտնել և դա շատ վառ երևաց պարոն Լավրովի հայտարարության մեջ։ Ռուսաստանն ավելի շատ մտահոգված էր ոչ թե Քոչարյանի, այլ Խաչատուրովի մասով, իսկ Հայաստանի իշխանությունները չեն կարող հաշվի չառնել այդ մտահոգությունը։ Ռուսաստանը անվտանգության հարցով կարևոր գործընկեր է, և այն, որ պարոն Խաչատուրովը հիմա Մոսկվայում անցել է աշխատանքի, այդ մտահոգության հետևանքն է։ Այլ հարց է, որ ես ընդհանրապես չեմ մտածում, որ Մոսկվայից դատավորներին չեն զանգել, Լավրովը դատավորներին չի զանգել, ուղիղ ճնշում չի եղել։ Չեմ կարծում, թե դա անհրաժեշտ է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում