Բրիտանական Suede բրիտ–փոփ–խումբը տեսահոլովակ է թողարկել Life Is Golden երգի հիման վրա։

Տեսանյութը նկարահանվել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի անմիջապես հարևանությամբ՝ ուկրաինական Պրիպյատ քաղաքում։ Որպես ռեժիսոր Մայք Քրիստին է հանդես եկել։ «Հարցը միայն ողբերգությունն ու աղետը չէ, որ տեղի է ունեցել տարիներ առաջ, հարցը կյանքի անզսպելի ուժի մեջ է, որը կուլ է տվել մարդկանց կողմից լքված լանդշաֆտը»,– այսպես է բացատրել Քրիստին տեսահոլովակի միտքը։

Life Is Golden երգը կներառվի խմբի ութերորդ ալբոմում։ Սկավառակը The Blue Hour անվանումն է ստացել։







































