Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը նախազգուշացրել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Կուտինոէրաբու կղզում հրաբխի ժայթքելու հնարավորության մասին։ Մասնագետների տվյալները հիմնված են հրաբխածին երկրաշարժերի մեծ քանակության վրա, փոխանցում է Kyodo գործակալությունը։
Նշվում է, որ ժայթքումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ բնակչության համար։
Վարչությունն այդ շրջանում բարձրացրել է վտանգավորության մակարդակը՝ երկրորդից հասցնելով չորրորդ աստիճանի, ինչը նշանակում է «նախապատրաստվել տարհանմանը»։
Սպառնալիքի հետ կապված՝ Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է վարչապետին կից ճգնաժամային շտաբի ստեղծման մասին։









































