ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ սահմանադրական է համարում 2019 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի որոշ դրույթներ, որը նա ստորագրել է երկուշաբթի։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Մասնավորապես Թրամփը դժգոհ է կետից, որը սահմանափակում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցությունը, ինչպես նաև Բաց երկնքի մասին պայմանագրի կատարման միջոցների դիրքորոշման հետ կապված։ Նրա խոսքով՝ «ինքը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար և արտաքին քաղաքական ասպարեզում պետության ներկայացուցիչ», չի նախատեսում կատարել բյուջեում նշված պարտավորվածությունը և տեղեկացնել Կոնգրեսին մինչև այս կամ այն դիվանագիտական կամ ռազմական գործողությունը ձեռնարկելը։







































