Thursday, 04 06 2026
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
Ուսուցչի ցածր աշխատավարձը, թոշակը պետության ամոթն է
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Քայլեր են ձեռնարկվում Թալին-Լանջիկ, Լանջիկ – Գյումրի հատվածներում շինաշխատանքների արագացման ուղղությամբ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ – Գյումրի հատվածներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, այստեղ շինարարությունն իրականացնում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։ Բազմիցս քննարկվել են այս հատվածներում շինաշխատանքների անբավարար արագության ու աշխատանքի ոչ պատշաճ փաստաթղթավորման խնդիրները։ Դրանք լուծելու նպատակով վերջին շրջանում ընկերությունում համալրվել է մասնագետների քանակը, ավելացվել է շինտեխնիկան, սակայն իրավիճակն ամբողջությամբ չի շտկվել։ Նախարարը ընկերության գրասենյակում հանդիպում է ունեցել շինարարության պատասխանատուների և որակի վերահսկողություն իրականացնող ընկերության ինժեներական թիմի հետ։

Նախորդ հանդիպումների ընթացքում կապալառու ընկերության առաջարկով որոշում էր կայացվել աշխատանքների առաջընթացն ապահովելու նպատակով որոշակի թեստերի և աշխատանքի մեթոդաբանությունները փոփոխել, ինչն էլ ենթադրում է փաստաթղթերի փոփոխություն։

Նախարարը նկատեց, որ մինչ այժմ այդ խնդիրները լուծված չեն, և աշխատանքը դեռ ցանկալի արագություն չի հավաքել։ Հանդիպման ընթացքում նախարարը հորդորեց հնարավորինս զերծ մնալ անհարկի ձգձգումներից, առավելագույն ջանք գործադրել, անգամ երկրորդ հերթափոխով աշխատել, միայն թե աշխատանքի տեմպն արագանա և շինհրապարակում չաշխատող տեխնիկա չմնա։

Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ այդ գործընթացը չպետք է անդրադառնա շինարարության որակի վրա։ Բոլոր թեստերը, ստուգումները պետք է ժամանակին կատարված լինեն։ Աշոտ Հակոբյանը շինարարներին և որակի վերահսկողներին հորդորեց սերտ համագործակցել, ամեն մեծ ու փոքր հարցին արագ արձագանքել, քննարկել և ընդհանուր հայտարարի գալ։

Նախարարի խոսքով` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ծրագիրն այսօր Հայաստանում ամենակարևորներից է, ուստի նախարարության բոլոր օղակներն, այդ թվում և ինքը, շուրջօրյա հասանելի են ցանկացած խնդիր քննարկելու ու արագ լուծում գտնելու համար։

Այցի ընթացքում Աշոտ Հակոբյանը գործնական քննարկում է ունեցել նաև Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունն իրականացնող «Իզոլյուքս Կորսան» ընկերության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են շինարարության ընթացքի հետ կապված մի շարք հարցեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում