Իսրայելի իշխանությունները մինչև օրս երկրում «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթն անցկացնելու համար անհրաժեշտ գումարը չեն տրամադրել,– գրում է Haaretz պարբերականը։
Ինչպես երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ուղղված նամակում ընդգծել է հեռուստառադիոհեռարձակման պետական կորպորացիայի խորհրդի նախագահ Գիլ Օմերը՝ եթե պետությունը չտրամադրի անհրաժեշտ բյուջեն, «Եվրատեսիլը» երկրում չի կայանա։

Իսրայելը պետք է 12 միլիոն եվրո փոխանցի Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU) ՝ որպես ֆինանսական երաշխիք։
EBU-ի սպասման ժամկետը լրանում է օգոստոսի 14-ին։










































