ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Քանյե Ուեսթին իր քաղաքականությանն աջակցելու համար և նշել, որ սևամորթների շրջանում գործազրկության մակարդակը նվազել է։ Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Twitter-ի իր էջում։
«Շնորհակալություն Քանյե Ուեսթին ճշմարտությունն ասելու ցանկության համար։ Մի հրաշալի փաստ՝ աֆրոամերիկացիների շրջանում գործազրկության մակարդակն այժմ ամենացածր մակարդակին է երկրի ամբողջ պատմության ընթացքում։ Դա փոխում է իրավիճակը»,- գրել է ԱՄՆ առաջնորդը։
Օգոստոսի 10-ին Jimmy Kimmel Live շոուի ժամանակ երգիչը խոստովանել է, որ իսկապես աջակցում է ԱՄՆ նախագահին։












































