Երգչուհի Վերա Բրեժնևան ասել է, թե ինչում է իր ինքնավստահության գաղտնիքը։
«Մեր գեղեցկությունը մեր վստահությունն է։ Ես ինքնավստահ եմ, քանի որ ինձ գեղեցիկ եմ զգում»,-հստակեցրել է նա։
Որպես խոսքերի «ապացույց»՝ երգչուհին իր միկրոբլոգում տեսահոլովակ է հրապարակել։ Այն պատրաստված է հայտնի կոսմետիկ ապրանքանիշի գովազդի շրջանակում։ Տեսահոլովակում ոճային հագուստով Վերա Բրեժնևան է։








































