Saturday, 25 07 2026
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
10:09
Խաղաղության համաձայնագրի հարցում ամեն ինչ կախված է Թրամփից․ Զելենսկի
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:30
Մոսկվայի ու Անկարայի միջև տարեկան առևտրաշրջանառության ծավալը 50 մլրդ դոլարի է հասնում․ Թուրքիայում ՌԴ դեսպան
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
09:10
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ

0038 հանցավոր հրամանի պատասխանատուն Գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանն է

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ինքը որևէ կապ չունի թե տարածքի, թե զենքերի հետ, որ հայտնաբերել է ԱԱԾ-ն և որի մասին հայտարարել են, ասելով, թե տարածքը փաստացի պատկանում է Աբրահամյանին: Ինչպես հայտնի է, ապօրինի զենքի համար ձերբակալվել է նաև Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկ Աբրահամյանը: Նախկին վարչապետը այժմ հայտարարում է, որ կապ չունի ոչնչի հետ և չգիտե, թե ինչպես են զենքերը հայտնվել այդ տարածքում: Հովիկ Աբրահամյանը ունի դրա իրավունքը, նա պաշտպանվում է հնարավոր մեղադրանքից: Եվ այստեղ խնդիրն իրավապահների, տվյալ դեպքում ԱԱԾ դաշտում է, որը պետք է ապացուցի տարածքի պատկանելությունը Հովիկ Աբրահամյանին, ու նաև զենքերի հետ նրա կամ նրա թիկնազորի առնչությունը, հաշվի առնելով ԱԱԾ պետի ակնարկը, որ այդ զենքերը հնարավոր է Մարտի 1-ին օգտագործել է ինչ-որ մեկի թիկնազորը: Մարտի 1-ի գործով իրավական հիմնավորումների հարցը կարծես թե դառնում է ավելի ու ավելի շոշափելի: Մի կողմից ակնհայտ է, որ տեղի է ունեցել հանցագործություն հասարակության և պետության դեմ, մյուս կողմից սակայն հասարակությունը դեռևս կարծես թե չի ստանում այն համոզիչ փաստարկներն ու ապացույցները, որոնք նաև ուղղակի կզրկեին հնարավոր կասկածյալների կամ մեղադրյալների վկաներին ավելորդ մանիպուլյատիվ հնարքների կիրառման հնարավորությունից: Հենց այս նկատռառումը հաշվի առնելով, այսօրվա քննարկումը մենք կփորձենք պահել զուտ իրավական հարթությունում, հատկապես այն հարցերի շրջանակում, որոնք այս օրերին երկիմաստ մեկնաբանությունների են արժանանում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Մուշեղ Շուշանյանը և Լուսինե Հակոբյանը:
Անդրադառնալով Ռ. Քոչարյանի պաշտպանների այն հայտարարությանը, թե իրենց պաշտպանյալը սահմանադրական կարգ չի խախտել, Մ. Շուշանյանը նշեց, որ այդ հայտարարությունը փաստարկված չէ. «Քոչարյանի պաշտպանների հայտարարությունը դեկլարատիվ բնույթ ունի: Նրա պաշտպանները պնդում են, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, բայց այդ հարցին քանիցս հիմնավոր կերպով անդրադարձ է կատարվել և հիմնավորվել է, որ այն մեղադրանքի կապակցությամբ, որը ներկայացվել է Ռ. Քոչարյանին, նա անձեռնմխելիությունից օգտվել չի կարող»:

Տիգրան Եգորյանի խոսքով՝ Ռ. Քոչարյանի մեղադրանքը շատ ավելի խորն է, քան այս օրերին քննարկվում է: Փաստաբանի խոսքով՝ 2008-ին ընտրական գործընթացին այնպիսի անթույլատրելի միջամտություն է տեղի ունեցել, որը խախտում է Սահմանադրության 1-ի, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածները:
Դրանից հետո հայտարարվել է արտակարգ դրություն, որը դիտարկվում է որպես փաստացի ռազմական դրություն: Իսկ Սահմանդրությունն արգելում է ընտրությունների իրականացումը արտակարգ և ռազմական դրությունների պարագայում»:

Մ. Շուշանյանի դիտարկմամբ՝ 2008թ-ին տեղի է ունեցել ժողովրդի իշխանության յուրացում. «Այն իրականացվել է հանցավոր համագործակության կողմից, որը նաև պետությունն էր զավթել: Այդ գործընթացում խախտվել է թե՛ Սահմանադրությունը, թե՛ Օրենքը»:
Քննարկման մասնակիցների խոսքով՝ 0038 հանցավոր հրամանի թիվ մեկ պատասխանատուն Գերագույն գլխավոր հրամանատարն է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում