Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ին հանդիպել է վարչական շրջանի ղեկավարներին:
Անդրադառնալով աշխատավարձերի և կոմպետենտ կադրերի խնդիրներին՝ վարչապետը նշել է, որ պետք է սկսել պետական համակարգը օպտիմալացնել: «Պետական կառավարման համակարգը դարձել է«մոնստր», մի թուղթը 10 տեղ պտտվում է, մինչև տեղ է հասնում: Եթե որևէ գործարար գալիս է մարզեր և տեսնում է այս վիճակը, ապա ներդրում չի անի: Մենք ունեցել ենք գյուղապետներ, ովքեր գրել կամ կարդալ չեն իմացել»,- ասել է վարչապետը:










































