Իրաքի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սաադ էլ Հադիսին հայտարարել է, որ Իրանի հետ առևտրային գոևծարքներում Բաղդադը մտադիր է հրաժարվել դոլարից՝ Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ դոլարից հրաժարվելը Իրանի և Իրաքի երկկողմանի առևտրի մակարդակի անկման կհանգեցնի։ Նա հավելել է, որ Իրաքի կառավարությունը փորձում է «նոր մեխանիզմ» գտնել երկկողմանի առևտրին օժանդակելու համար։
Սակայն Սաադ էլ Հադիսին ընդգծել է, որ մինչև պատժամիջոցները եղած առևտրի մակարդակը պահպանել «չի հաջողվի»։








































