Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը ելույթ է ունեցել Եկատերինբուրգի «Ուրալի» երիտասարդական թիմում:
Նա մասնակցել է Ռուսաստանի երիտասարդների առաջնության 3-րդ տուրի Մոսկվայի «Դինամոյի» հետ հանդիպմանը: Հարոնյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել է երկրորդ խաղակեսի միջնամասում:
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի 3:3:







































