Քաղաքական փոփոխություններից հետո քաղաքացիները շատ են դժգոհում, որ տան համար բերվող ապրանքները սահմանին պահանջում են մաքսազերծել կամ թույլ չեն տալիս անցկացնել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախկինում եղել է և այժմ էլ հնարավոր է՝ տեղ-տեղ պահպանված լինի այն արատավոր պրակտիկան, որ ավել սահմանաչափերն անցկացնելու համար որոշակի կոռուպցիոն գործարքներ են տեղի ունենում: Մեր ազգային առանձնահատկությունները չպետք է մոռանանք, մենք սիրում ենք այստեղ-այնտեղ գնալիս նվերներ բերել մեր մորաքույրների, հորաքույրների, հարևանների համար: Դրա համար է չափաքանակն ավելացվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:








































