Մոսկվայի շրջանային դատարանը 170 հազար ռուբլով տուգանել է քահանա Ալեքսանդր Խմելյովին «Սանկտ Պետերբուրգ, Փրայդ» ակցիային մասնակցելու համար, որը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Դինար Իդրիսովը։
Խմելյովի գործով դատական նիստն ինը ժամ է տևել և ավարտվել է գիշերը շուրջ ժամ 3-ին, օգոստոսի 8-ին։ Դատարանը քահանային մեղավոր է ճանաչել հրապարակային միջոցառման ժամանակ օրենքները կրկնակիր խախտելու մեջ՝ ՌԴ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 20․2 հոդվածով։
Ալեքսանդր Խմելյովը բացահայտ միասեռական քահանա է։
https://www.facebook.com/DinarSpbRu/posts/1160525600765317







































