Ծագումով պաղեստինցի ամերիկուհի Ռաշիդա Թլաիբը Միչիգանում նախնական քվեարկության արդյունքում տեղ է զբաղեցրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում:
Քվեարկությունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը. ժողովրդավարական կուսակցության անդամ Թլաիբը առաջ է անցել հինգ դեմոկրատ մրցակիցներից: Հանրապետական և անկախ թեկնածուները չեն մասնակցել նախնական քվեարկությանը:
2008-ին քաղաքական գործիչը դարձել է Միչիգանի պետական օրենսդիր մարմնում առաջին մահմեդական կինը՝ գրում է Huffington Post-ը:







































