Թուրքիայի և ԱՄՆ պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարը ու Ջեյմս Մաթիսը երեկ հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները:
Ինչպես հաղորդվում է, նրանք քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցությանը, Սիրիայի խնդրին ու ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:
Երեկ հեռախոսազրույց են ունեցել նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի արտգործնախարարները՝ քննարկելով կողմերի միջև առկա խնդիրների լուծումը: Թուրքական պատվիրակությունը մեկնում է Վաշինգտոն՝ շարունակելու բանակցությունները:









































